«Ոսկե ծիրան» 19-րդ երևանյան կինոստուգատեսի հաղթողները
Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը։ Հուլիսի 17-ին Արամ Խաչատրյան համերգասրահում անցկացվել է փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: Փակման արարողության ընթացքում մրցութային հանձնախումբը հայտարարել է մրցանակակիրներին:
Ներկայացնում ենք ցանկը․
Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրանի» է արժանացել Լի Ժույծյունի «Հող էիր՝ հող դարձար» ֆիլմը, «Արծաթե ծիրան» է ստացել Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը»,
Հատուկ հիշատակման է արժանացել Սիրիլ Շեյբլինի «Խմորումը»,
Պետեր վան Բյուրենի անվան Տարածաշրջանային համայնապատկեր մրցույթում «Ոսկե ծիրանի» է արժանացել Քուրդուին Այուբի «Արևը»,
«Արծաթե ծիրանի»՝ Մահմուդ Ղաֆարիի «Խնձորի օրը»,
Հատուկ հիշատակման է արժանացել Զայնե Աքյոլի «Ռոժեքը»,
FIPRESCI մրցանակ է ստացել Մահմուդ Ղաֆարիի «Խնձորի օրը»,
«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում «Ոսկե ծիրանի» է արժանացել Մոհամադռեզա Ֆարզդի «Ենթագումարներ»-ը,
«Արծաթե ծիրան» է ստացել Անա Ջեգնարաձեի և Մարիտա Թեվձաձեի «Մեռածները կհասկանան» ֆիլմը,
Հատուկ հիշատակման է արժանացել Ահմադ Սալեհի «Գիշերը»,
Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակ ստացել է Համբարձում Համբարձումյանի «Կորեական դելիկատեսը» (լավագույն հայկական կարճամետրաժ),
«Խոստում լավագույն մարդասիրական ֆիլմ» հատուկ մրցանակ է ստացել Սիմոն Լերենգ Վիլմոնթի «Բեկորներից հավաքած տունը»։
Մրցանակաբաշխության արարողությանը հաջորդել է Կարին Հովհաննիսյանի «Չտեսնված հանրապետություն» ֆիլմի ցուցադրությունը, որով էլ եզրափակվել է փառատոնը։