2022թ. GAIFF Pro-ի  համատեղ արտադրության շուկայում կներկայացվեն 12 նախագծեր ու 4 աշխատանքային փուլում գտնվող ֆիլմեր: Շուկան նախատեսված է Արևմտյան Ասիայի տարածաշրջանի ռեժիսորների համար, ովքեր աշխատում են իրենց առաջին կամ երկրորդ լիամետրաժ ֆիլմերի վրա: Փառատոնային ակտիվ շաբաթվա ընթացքում նախագծերի ներկայացուցիչները կհանդիպեն ու կաշխատեն տարբեր ֆիլմ-պրոֆեսիոնալների հետ, ովքեր Հայաստան են ժամանել աշխարհի տարբեր երկրներից:

Շուկայում ընդգրկված նախագծերն են`

«Սեյադա անունով կինը», ռեժ. Անաս Սալահեդին (Եգիպտոս, Գերմանիա)

«Այշան չի կարող այլևս թռչել», ռեժ. Մորադ Մոստաֆա (Եգիպտոս)

«Թռչող կովեր», ռեժ. Վահագն Խաչատրյան, Արեն Մալաքյան (Հայաստան),

«Թույլ տուր անկեղծորեն լաց լինեմ քեզ հետ», ռեժ. Հարութ Մաքյան (Հայաստան),

«Կաթ ու մեղր», ռեժ. Թոռնիկե Գոգրիչիանի (Վրաստան),

«Տեղահանված», ռեժ. Մոհամեդ Ալ-Մաժդալավի (Պաղեստին, Շվեդիա),

«Կյանքի համը», ռեժ. Անժելա Ֆրանգյան (Հայաստան, Ֆրանսիա),

«Քարը», ռեժ. Մարիամ Խաթչվանի (Վրաստան),

«Դեպի Ալենը», ռեժ. Էվելինա Բարսեղյան (Հայաստան),

«Թմրաստան», ռեժ. Սաիդ Զաղա (Հորդանան),

«Սիրով ու թշվառությամբ», ռեժ. Սոգոլ Ռեզվանի (Իրան),

«Զաքո», ռեժ. Տիգրան Առաքելյան (Հայաստան, Ֆրանսիա)։

Աշխատանքային փուլում գտնվող ֆիլմերի շուկա են անցել`

«14 89», ռեժ. Շողակաթ Վարդանյան (Հայաստան),

«Կնոջ ճանապարհը», ռեժ. Մարջան Խոսրովանի (Իրան),

«Գծիկ», ռեժ. Ռեինե Ռազուկ (Լիբանան),

«Ընդհատակ», ռեժ. Սիլվա Խնկանոսյան (Հայաստան, Ֆրանսիա)։


    Հայտարարվել են Մոսկվայի փառատոնի ծրագրերն ու ժյուրիի կազմը

    Մոսկվայի 44-րդ միջազգային կինոփառատոնի պատասխանատուները հայտարարել են կինոստուգատեսի ծրագրերի և ժյուրիի կազմի մասին։ Մոկովյան փառատոնը կմեկնարկի Անտոն Մեգերդիչևի «Պարմայի սիրտը»...

    |10 Օգոստոս 2022,19:55