Հայաստանի և Վրաստանի,  Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանների շրջանակներում հուլիսի 4-ին՝  «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի «Ֆրունզիկ Մկրտչյան.Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմը:Այն պատմում է անվանի դերասանի՝ հնդկական ֆիլմերում ունեցած դերակատարումների մասին: Ցուցադրությունը նվիրված է նաև մեծանուն արտիստի ծննդյան օրվան:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, ֆիլմի ցուցադրությունից առաջ կինոթատրոնի նախասրահում կներկայացվի անվանի դերասանի բացառիկ լուսանկարների ցուցահանդեսը: Ֆ. Մկրտչյանը նկարահանվել է ԽՍՀՄ-ի և Հնդկաստանի համատեղ արտադրության «Ալի Բաբան և 40 ավազակները», «Սիրո լեգենդ» ֆիլմերում՝ մարմնավորելով Մուսթաֆայի և Բարմանդուի կերպարները։ Վավերագրական ֆիլմը ստեղծվել է «Հայ-հնդկական բարեկամություն» հասարակական կազմակերպության ու «Վրաստանի և Հնդկաստանի մշակութային պալատի» հիմնադիրներ Ռանանջայ Անանդի և Դավիթ Բեժիտաշվիլիի համատեղ ջանքերով, ռեժիսորն է  Օթար Միքելաձեն:

Ֆրունզիկ Մկրտչյանի ծննդյան օրվա առիթով և նրա մասին պատմող ֆիլմի ցուցադրմամբ նշանավորվում է բարեկամ երկրների՝ Վրաստանի և Հնդկաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը: Այն կարևոր նշանակություն ունի մեր մշակութային կյանքում՝ ամրապնդելու և շարունակական դարձնելու մեր երկրների միջև եղած մշակութային սերտ համագործակցությունը, հանրությանը ներկայացնելու և արժևորելու հանճարեղ դերասանի՝ Ֆրունզիկ Մկրտչյանի (Մհեր Մկրտչյան) ստեղծագործական կյանքը:

Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Վրաստանից ներկայացուցիչներ՝ Դավիթ Բեժիտաշվիլիի գլխավորությամբ, ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանության, Վրաստանի հյուպատոսության, «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի, ՀՀ ԱԳՆ-ի ներկայացուցիչներ և արվեստագետներ:


    Հայտարարվել են Մոսկվայի փառատոնի ծրագրերն ու ժյուրիի կազմը

    Մոսկվայի 44-րդ միջազգային կինոփառատոնի պատասխանատուները հայտարարել են կինոստուգատեսի ծրագրերի և ժյուրիի կազմի մասին։ Մոկովյան փառատոնը կմեկնարկի Անտոն Մեգերդիչևի «Պարմայի սիրտը»...

    |10 Օգոստոս 2022,19:55