«Ոսկե ծիրան» 19-րդ կինոփառատոնի միջազգային լիամետրաժ ժյուրիի կազմում է օպերատոր Վլադիսլավ Օպելյանցը։ Օպելյանցը միաժամանակ՝ Նիկիտա Միխալկովի և Կիրիլ Սերեբրեննիկովի սիրելի օպերատորներից է: Նկարահանել է նրանց վերջին շրջանի բոլոր ֆիլմերը:

Փառատոնային նշանակալի ֆիլմերից բացի Օպելյանցը նկարահանել է 100-ից ավել տեսահոլովակներ, այդ թվում՝ Ալլա Պուգաչովայի,  Զեմֆիրայի, Մումիյ Տրոլի և տասնյակ այլ խմբերի և կատարոների համար, որոնցից Գարիկ Սուկաչովը նաև դարձավ իր դեբյուտային լիամետրաժի ռեժիսորը:

«Պետրովները գրիպի մեջ» ֆիլմի համար Օպելյանցը Կաննի 74-րդ կինոփառատոնում արժանացել է լավագույն օպերատորական մրցանակի: Վլադիսլավ Օպելյանցը լեգենդար օպերատոր Վադիմ Յուսովի աշակերտն է: