Ռեժիսոր Օլ Պարկերի («Mamma Mia! Here We Go Again», «The Best Exotic Marigold Hotel») նկարահանած նոր՝ «Ticket to Paradise» ֆիլմում խաղում են  Ջուլիա Ռոբերտսն ու Ջորջ Քլունին։ Universal Pictures ընկերությունը հրապարակել է «Տոմս դեպի դրախտ» ռոմանտիկ կատակերգության առաջին թրեյլերը։ Պրեմիերան կայանալու է Վենետիկի 79-րդ կինոփառատոնի ժամանակ։ Այս մասին գրում է Variety-ն։ Այս ֆիլմը Քլունիի և Ռոբերտսի երրորդ համատեղ աշխատանքն է։

Կինոնկարում հայտնի դերասանները խաղում են  վաղուց ամուսնալուծված ծնողների դերում, որոնք ամուսնացել են ինքնաբուխ հույզերի ու տպավորությունների ազդեցության տակ։ Կինոնկարում դեպքերը զարգանում են Բալիում։ Զույգի դուստր Լիլին (Քեյթլին Դևեր) մեկնում է Բալի հետդիպլոմային ճամփորդության և որոշում է ամուսնանալ տեղացու հետ։ Ամուսնալուծված ծնողները շտապ մեկնում են Ինդոնեզիա, որպեսզի թույլ չտան աղջկան կրկնել նույն սխալը, ինչն իրենք են արել քսան տարի առաջ:

Թրեյլերը ընդգծում է երկու կերպարների միջև լարված հարաբերությունները, նույնիսկ այն դեպքում, երբ նախկին ամուսինները փորձում են միավորել ուժերը հանուն իրենց դստեր:

«Տոմս դեպի դրախտը» կինոթատրոններում կհայտնվի հոկտեմբերի 21-ին:


    Հայտարարվել են Մոսկվայի փառատոնի ծրագրերն ու ժյուրիի կազմը

    Մոսկվայի 44-րդ միջազգային կինոփառատոնի պատասխանատուները հայտարարել են կինոստուգատեսի ծրագրերի և ժյուրիի կազմի մասին։ Մոկովյան փառատոնը կմեկնարկի Անտոն Մեգերդիչևի «Պարմայի սիրտը»...

    |10 Օգոստոս 2022,19:55