Մահացել է Ժան Լուի Տրենտինյանը՝  ֆրանսիական «Նոր ալիքի»  ջահակիրը, որի լույսը սկսվեց տարածվել Կլոդ Լելուշի «Տղամարդ և կին» ֆիլմում, ապա շարունակվեց  նրա ողջ կյանքի ընթացքում մինչև Միխայել Հանեկեի «Սերը»: Նա 91 տարեկան էր։ Այս մասին գրում է Screendaily-ին՝ հավելելով, որ դերասնը մահացել է հունիսի 17-ին՝  Գարդ շրջանի իր տանը:

Ժան Լուի Տրենտինյանը ծնվել է 1930 թ. դեկտեմբերի 11-ին Ֆրանսիայի հարավում գտնվող Պյոլան քաղաքում՝ հարուստ ձեռնարկատիրոջ ընտանիքում: Իր կյանքի ավելի քան 60 տարին թատրոնին և կինոյին նվիրած դերասանը խաղացել է 130-ից ավելի ֆիլմերում: Նրա մասնակցությամբ ամենահիշվող կինոնկարներից մեկը Կլոդ Լելուշի «Տղամարդը և կինը» ֆիլմն է, որը նկարահանվել է 1966 թվականին: Տրենտինյանը աշխարհի ամենահայտնի ու առաջատար՝ Կաննի և Բեռլինի կինոփառատոնների դափնեկիր է: Կինոյում նրա գործընկերներից են եղել Անուկ Էմեն, Բրիջիտ Բարդոն, Ժաննա Մորոն, Սիմոնա Սինյորեն, Ռոմի Շնայդերը և այլք: