Netflix-ը դադարեցրել է աշխատանքը Ռուսաստանում
Նորություններ |29 Մայիս 2022,20:48 |
Ծառայության կայքն ու բջջային հավելվածը ռուս օգտատերերի համար անհասանելի են դարձել ուրբաթ՝ մայիսի 27-ին։ Երբ օգտատերերը փորձել են մուտք գործել հարթակներ, հաղորդագրություն են ստացել, որ սխալ է տեղի ունեցել։ Երկուշաբթի Netflix-ի ներկայացուցիչը հաստատել է Agence France գործակալությանը, որ ռուս բաժանորդները կորցրել են ծառայության հասանելիությունը՝ ուկրաինական պատերազմի պատճառով ռուսական շուկայից ընկերության դուրս գալու պատճառով:
«Սա ռուսական շուկայից դուրս գալու գործընթացի ավարտն է»,- ասել է նա։