Մերկ կինը՝ Կաննի փառատոնի կարմիր գորգի վրա
Կաննի փառատոնի կարմիր գորգի վրա՝ կրծքավանդակը Ուկրաինայի դրոշի գույներով ներկված մերկ կին է մուտք գործել։ Այս մասին գրում է The Hollywood Reporter-ը։ Ցուցարարը նաև կարմիր ներկով ներկված շորթեր է ունեցել հագին։ Ականատեսների վկայությամբ, կինը պոկել է իր ամբողջ հագուստը և բղավելով ծնկի իջել հավաքված լուսանկարիչների առջև։
Դրանից հետո անվտանգության աշխատակիցները վազել են նրա մոտ և ծածկել վերարկուով։ Նշվում է, որ փառատոն մուտք գործելու համար պետք է անցնել անվտանգության մի քանի ստուգումներ, իսկ կարմիր գորգի երկայնքով ուժեղացված անվտանգության ծառայություն կա։
Գործողությունը տեղի է ունեցել Ջորջ Միլլերի «Երեք հազար տարվա ցանկություններ» ֆիլմի պրեմիերայից առաջ, որտեղ խաղում են Թիլդա Սուինթոնը և Իդրիս Էլբան։ Հաջորդ օրը Կաննում նախատեսված են եղել մի շարք միջոցառումներ, որոնց նպատակն էր համերաշխություն հայտնել Ուկրաինային։