Հայտնի արտ-դիլեր Լարրի Գագոսյանը գնել է Մերիլին Մոնրոյի հայտնի դիմանկարը
Արվեստի մեգադիլեր Լարրի Գագոսյանը՝ երեկ երեկոյան, Christie’s-ի աճուրդում 195,04 միլիոն դոլարով գնել է Էնդի Ուորհոլի «Shot Sage Blue Marilyn» մետաքսե տպագրությունը։
Ուորհոլը 1964 թվականին՝ օգտագործելով մետաքսե տպագրությունը, ստեղծել է «Shot Sage Blue Marilyn» անվանումով Մոնրոյի դիմանկարը՝ պատկերված բաց-փիրուզագույն ֆոնի վրա։ Աճուրդի ամբողջ հասույթը ուղղվելու է բարեգործությանը։ Հետաքրքրական է, որ Ուորհոլի այս գործը Թոմաս ու Դորիս Ամման շվեյցարացի եղբայրների հավաքածուից էր։ Գագոսյանն այս գործը վաճառել էր Թոմասին դեռևս 1986 թվականին։
Էնդի Ուորհոլի մետաքսե տպագրությունը Christie’s աճուրդի տան պատմության երկրորդ ամենաթանկ վաճառված արվեստի ստեղծագործությունն է՝ 2017 թ․ 450.3 միլիոն դոլարով վաճառված Լեոնարդո դա Վինչիի «Սալվատոր Մունդի» կտավից հետո։