2022 թվականի ապրիլ ամսին EthnoCloud համաշխարհային էթնիկ երաժշտության առցանց հարթակի WORLD TOP 40 –ում լավագույն տեսահոլովակ է ճանաչվել Սայաթ-Նովայի «Յիս քու ղիմեթըն չիմ գիդի» երգի վիդեոկոլլաժը:   

Հայտնի այդ երգի ռոք-ֆոլկ տարբերակը (Լուսինե Հովհաննիսյանի կատարմամբ), ինչպես և տեսահոլովակը, յուրատեսակ տուրք են հայ երկու հանճարներին՝ Սայաթ-Նովային և Սերգեյ Փարաջանովին: Վիդեոկոլլաժը (մոնտաժը՝ Լուսինե Հովհաննիսյանի) ստեղծվել է Փարաջանովի «Նռան Գույնը» կինոգլուխգործոցի (1968) և ֆիլմից դուրս մնացած էպիզոդների կադրերից: Արխիվային կադրերի ինստալացիայի հեղինակ՝ բրիտանացի կինովերականգնող Դենիել Բըրդ: