Կաննի 75-րդ փառատոնի գլխավոր մրցանակին է արժանացել ռեժիսոր Ռուբեն Էսթլունդի «Վշտի եռանկյունին» ֆիլմը։ Այս մասին հայտնում է փառատոնի պաշտոնական  կայքը։

«Գրան պրի» են ստացել միաժամանակ երկու ֆիլմեր՝  Լուկաս Դոնտի «Մոտ»-ին և Կլեր Դենի «Աստղերը կեսօրին»,

Լավագույն ռեժիսոր անվանակարգում հաղթող է ճանաչվել Պակ Չխան հուկը («Հեռանալու որոշումը»),

Լավագույն դերասանուհի տիտղոսը շնորհվել է իրանցի Հարա Ամիր Էբրահիմին («Սուրբ սարդը»),

Լավագույն դերասան է ճանչվել՝ Սոն Կան Հոն («Միջնորդ»),

Լավագույն սցենար անվանակարգում հաղթող է ճանաչվել  Թարիք Սալեհին («Տղան երկնքից»)։