Դերասան Ուիլ Սմիթին տասը տարով արգելել են մասնակցել ԱՄՆ-ի կինոակադեմիայի միջոցառումներին, այդ թվում՝ Օսկար մրցանակաբաշխությանը։ Այդ մասին գրում է deadline-ը։ Կինոակադեմիայում հայտարարել են, որ որոշումը քայլ է «մեր անդամների ու հյուրերի անվտանգությունը պաշտպանելու և Ակադեմիայի նկատմամբ վստահությունը վերականգնելու ուղղությամբ»:

«Օսկարի 94-րդ մրցանակաբաշխությունը նախատեսված էր մեծարելու մեր համայնքի բազմաթիվ մարդկանց, ովքեր անցյալ տարի անհավանական աշխատանք են կատարել։ Այնուամենայնիվ, այդ պահերը սեւացան անպատշաճ պահվածքով, որը մենք տեսանք բեմում՝ պարոն Սմիթի կողմից», – ասվում է հայտարարության մեջ:

Հոլիվուդյան դերասանը մարտի 27-ին «Օսկարի» հանձնման արարողության ժամանակ բեմ է բարձրացել և ապտակել է հաղորդավար Քրիս Ռոքին՝ Սմիթի կնոջ «շատ կարճ սանրվածքի» մասին կատակի պատճառով։ Ջադա Պինկետ-Սմիթն ունի աուտոիմունային հիվանդություն, և նրա մազերը թափվում են։

Ավելի ուշ, երբ դերասանը բեմ բարձրացավ՝ Ռիչարդ թագավորի համար «լավագույն դերասան» անվանակարգում մրցանակ ստանալու համար։ Սմիթը լաց եղավ և ներողություն խնդրեց։