Երիտասարդ կինոռեժիսոր Գարուշ Ղազարյանի «Իմ սև սիրտը» կարճամետրաժ խաղարկային ֆիլմը հասավ Եգիպտոս։ Մարտի 17-23-ը հայկական կարճամետրաժը 40 երկրների ֆիլմերի թվում մասնակցում է  Իսմայիլի միջազգային կինոփառատոնին։

Եգիպտոսում անցկացվող  միջազգային կինոփառատոնի բացման պատիվը շնորհվել էր 2019թ. Կաննի միջազգային փառատոնում «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթած, ֆրանսիացի ռեժիսոր Լաջ Լային:

Այս մասնակցությունը՝ «Իմ սև սիրտը» կարճամետրաժ ֆիլմի թվով 26-րդ միջազգային փառատոնն է։ Ֆիլմի ռեժիսորը շնորհակալություն է հայտնում ողջ ստեղծագործական անձնակազմին՝ մաղթելով նորանոր հաջողություններ։