Բռնցքամարտ՝ «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ
Հոլիվուդյան հայտնի դերասան Ուիլ Սմիթն «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ բեմ է բարձրացել և բռունցքով հարվածել հաղորդավար Քրիս Ռոքին։ Այս աննախադեպ միջադեպի պատճառ է դարձել դերասանի կնոջ՝ Ջադ Փինկետ-Սմիթի սանրվածքի մասին պարզ կատակը։ Այս մասին հաղորդում է Variety-ն։
Ուիլ Սմիթը 94-րդ կինոակադեմիայի մրցանակաբաշխության ժամանակ իր կնոջ պատիվն է պաշտպանել։ Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հաղորդավար Քրիս Ռոքը կատակել է Սմիթի կնոջ՝ Ջադա Փինկետ-Սմիթի սանրվածքի մասին: Ավելի վաղ Փինկետ-Սմիթը խոսել էր մազաթափության խնդրի մասին ու արարողությանը եկել էր սափրված գլխով։ Այս խոսքերից հետո Ուիլ Սմիթը բարձրացել է բեմ ու հարվածել գործընկերոջ դեմքին։
Սմիթը «Օսկար» է ստացել «Լավագույն դերասան» անվանակարգում՝ «Ռիչարդ թագավոր» ֆիլմի համար: Ընդունելով մրցանակը՝ դերասանը ներողություն է խնդրել Ակադեմիայից և իր բոլոր գործընկերներից կատարվածի համար։
Հիշեցնենք, որ Ջադ Փինկետ-Սմիթը տառապում է աուտոիմուն հիվանդությամբ, և նրա մազերը թափվում են։ Պինկետ Սմիթի մոտ ալոպեկիա է ախտորոշվել։