Ամերիկյան կինոարվեստի ակադեմիան հրապարակել է «Օսկար»-ի 2022 թվականի մրցանակակիրների անունները։ 

Հիմնական անվանակարգերում հաղթել են՝

Լավագույն ֆիլմ՝ «CODA. խուլ ծնողների երեխա»,

Լավագույն ռեժիսոր՝ Ջեյն Քեմփիոն («Շան իշխանություն»),

Լավագույն դերասանուհի՝ Ջեսիկա Չեսթեյն («Թեմմի Ֆեյի աչքերը»),

Լավագույն դերասան՝ Ուիլ Սմիթ («Արքա Ռիչարդ»),

Լավագույն արտասահմանյան ֆիլմ՝  «Վարիր իմ մեքենան»,

Լավագույն անիմացիոն ֆիլմ՝  «Էնկանտո»,

Լավագույն վավերագրական ֆիլմ՝  «Հոգու ամառ»։

Անցած տարի նկարահանված ամերիկյան «Ավազաբլուր» (Dune) գիտաֆանտաստիկ ֆիլմը (ռեժիսոր` Դենի Վիլնյով) հաղթող է ճանաչվել մի շարք անվանակարգերում՝ լավագույն օպերատորական աշխատանք, լավագույն վիզուալ էֆեկտներ, լավագույն մոնտաժ, լավագույն սաունդթրեք, լավագույն պրոդյուսերական դիզայն, լավագույն ձայն: