Française du Festival International du Film ասոցիացիայի տնօրենների խորհուրդը՝ մարտի 23-ին կայացած նիստում (պետական ​​պաշտոնյաների և կինոարտադրության անդամների մասնակցությամբ), ընտրել է Կաննի միջազգային կինոփառատոնի պատմության առաջին կին նախագահին՝ Իրիս Քնոբլոխին (Iris Knobloch)։ Այս մասին հայտնում է փառատոնի պաշտոնական կայքը՝ հավելելով, որ նոր նախագահի ընտրությունները՝ փառատոնի կանոնակարգի համաձայն,  անցկացվել են գաղտնի քվեարկությամբ, և փառատոնի նախագահ է ընտրվել տիկին  Իրիս Քնոբլոխը։ Կաննի կինոփառատոնի առաջին կին նախագահը պաշտոնը կստանձնի 2022 թվականի հուլիսի 1-ին՝ 3 տարի ժամկետով ( մինչև 2025 թվականը)։

Իրիս Քնոբլոխը  իր երախտագիտությունն է հայտնել Կաննի փառատոնի խորհրդի անդամներին՝ իրեն նախագահ ընտրելու համար․ «Ես երախտապարտ եմ, որ Ֆրանսիան ինձ ընտրել է Կաննի փառատոնի նախագահ։ Իմ կարիերայի ընթացքում ես միշտ հանդես եմ եկել կինոյի օգտին, ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ միջազգային բարձր ատյաններում։ Ես ոգևորված եմ, որ հնարավորություն կունենամ անել ամեն հնարավորը, որ համաշխարհային այս կարևոր իրադարձությունը պահպանի յուր նշանակությունն ու ազդեցությունը աշխարհի մշակութային կյանքում։ Ի վերջո, ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Պիեռ Լեսկյուրին այն հրաշալի աշխատանքի համար, որը նա արել է փառատոնի համար՝ վերջին ութ տարիներին»:

«Երբ ես վերընտրվեցի 2020 թվականի հունիսին, ես ցանկություն հայտնեցի ապահովել իմ իրավահաջորդությունը մինչև իմ ժամկետի ավարտը։ Ես ոգևորված եմ, որ Իրիս Քնոբլոխը գալիս է նավի վրա, և ես հաճույքով նրան կփոխանցեմ ջահը։ Նա անկասկած կտանի այն դեպի մշակութային նոր բարձունքներ և կինոգործունեության նոր ուղիներ իր նոր պաշտոնում»,-իր խոսքում նշել է Պիեռ Լոսկյուրը:

Գլխավոր պատվիրակ Թիերի Ֆրեմոն էլ ավելացրել է. «Ես և իմ թիմը ոգևորված ենք, որ Իրիս Քնոբլոխը միանում է մեզ: Նրա ընտրությունը հանավորություն կընձեռի ամրապնդել փառատոնի վճռականությունը և հնարավորինս հարազատ մնալ որդեգրած համոզմունքներին: Մեր առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերներ կան, և մենք կանենք հնարավորը, որպեսզի կինոն և այն մարմնավորող փառատոնը զբաղեցնեն իրենց արժանի դիրքը՝ հաստատելով իրենց գեղարվեստական ​​և քաղաքական անհրաժեշտությունը»:

Գլխավոր պատվիրակ Թիերի Ֆրեմոն և գլխավոր քարտուղար Ֆրանսուա Դեզրուսոն կշարունակեն աշխատել Իրիս Քնոբլոխի հետ, ինչպես նախկինում աշխատում էին Պիեռ Լեսկյուրի հետ:

Ռուզաննա Բագրատունյան