Ֆրանսիայի Մոն-դե-Մարսան քաղաքի Դեսպիո Վլերիկ թանգարանում, «Երազ» փառատոնի շրջանակներում, մարտի 22-ին բացվեց է Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունների «Ես միայն երազելու իրավունք ունեմ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը երեք ամիսների ընթացքում Փարաջանովի արվեստը կներկայացնի ոչ միայն ֆրանսիացիներին, այլ նաև աշխարհի տարբեր ծայրերից  ժամանող հարյուրավոր օտարազգի հյուրերին։ Այս մասին հայտնում է Panorama-ն՝ հղում անելով Սերգեյ Փարաջանովի թանգարանին։

«Ցուցահանդեսը «ծնվեց» մոտ մեկ տարի տևած հայ-ֆրանսիական սերտ  համագործակցության արդյունքում, որը ժամանակի ընթացքում վերածվեց ջերմ բարեկամության Սերգեյ Փարաջանովի և Դեսպիո Վլերիկ թանգարանների միջև»,- հայտնեցին Սերգեյ Փարաջանովի թանգարանից։