Օրերս կայացել է ռեժիսոր Նադի Իսպիրյանի «Վիրուս» ֆիլմի առցանց պրեմիերան։ «Վիրուսը» առաջին հայկական ֆիլմն է, որն ունի  միայն մեկ դերասանուհի։ Սառան, որին մարմնավորում է հենց Նադի Իսպիրյանը արթնանում է դաշտում՝ երկնքի և երկրի միջև: Այն նկարահանվել է համավարակի և պատերազմի դժվարին օրերին, որոնք նույնպես արտացոլված են կինոնկարում։

Ֆիլմի օպերատորներն են Գարիկ Աբելյանը և Վահե Տերտերյանը։ Մոնտաժող՝ Արմեն Ճաղարյան, դիմահարդարում՝ Մարիշ Պետրոսյան, լուսավորող՝ Կորյուն Արզումանյան, ադմինիստրատոր՝ Աբրահամ Հադաեղ, հնչյունային ռեժիսորներ՝ Էդգար Հակոբյան, Նարեկ Խաչատրյան, կոմպոզիտոր՝ Վազգեն Կոլոյան:

Նադի Իսպիրյանի խոսքերով, «Վիրուսը» այնպիսի ֆիլմ է, որը ամեն մարդ իր ձևով է հասկանալու։ «Հենց այսպիսի ֆիլմեր են պակասում մեր երկրում»,- ասում է ռեժիսորը։ Ֆիլմը այն մասին է, որ մարդը ինքը պետք է իրեն օգնի կյանքի դժվար ժամանակահատվածում:

«Վիրուսը» 2021 թվականի՝ մարտի 8-ից սկսած ցուցադրվել է կինոթատրոններում:

Գլխավոր գործըներներ՝ Mister Jin, Strata Exucutive Motors: