Մենք չենք կարող հեռու մնալ այն ամենից, ինչ տեղի է ունենում  այս պահին Ուկրաինայում և Ռուսաստանում, և չասել մեր ընթերցողներին, թե  ինչ ենք մտածում այդ մասին։ 

Ամսագրի խմբագրության կարճ հայտարարությունը․

«Սեանս» ամսագիրը երբեք քաղաքական ուղղվածություն չի ունեցել, բայց խոսելով կինոյի և նրա պատմության մասին՝ մենք անխուսափելիորեն արձանագրեցինք և փոփոխություններ մեր ընդհանուր իրականության մեջ։ Մենք չենք կարող հեռու մնալ այն ամենից, ինչ կատարվում է հենց հիմա Ուկրաինայում և Ռուսաստանում՝ առանց մեր ընթերցողներին ասելու, թե ինչ ենք մտածում։ Ռազմական ագրեսիան զզվելի է, միլիտարիզմը՝ չարիք։ Մենք դատապարտում ենք բռնության և արյունահեղության տանող քաղաքական որոշումները։ Սա խելագարություն է։ Այսօր մեր մտքերն ու սրտերը նրանց հետ են, ովքեր ենթարկվում են օդային և հրետանային ռմբակոծությունների, նրանց հետ, ովքեր վախենում են իրենց և իրենց սիրելիների կյանքի համար:

«Seance» ամսագրի խմբագրություն