Վրացի ռեժիսորների երկու ֆիլմեր, կինոյի վերաբերյալ Film Comment ամերիկյան հրատարակության (Լինքոլն-կենտրոնի կողմից թողարկվում 1 Նյու Յորքում) վարկածի համաձայն, տեղ են գտել 2021 թվականի լավագույն կինոնկարների ցուցակում։ Այս մասին գրում է 168․am-ը՝ հղում անելով Sputnik-ին։

Դրանք են՝ Ալեքսանդր Կոբերիձեի «Ի՞նչ ենք տեսնում, երբ նայում ենք երկնքին» դրաման եւ Սալոմե Ջաշիի «Սանձահարում» վավերագրական ժապավենը: Վարկանիշի կազմմանը մասնակցել են մինչեւ հարյուր կինոգետներ, լրագրողներ եւ կինեմատոգրաֆիստներ: Լավագույն գեղարվեստական ֆիլմերի Film Comment-ի վարկանիշում առաջին տեղը տվել են ռեժիսոր Ապիչատպոնգ Վիրասետակուլի՝ Թալդա Սուինթոնի մասնակցությամբ «Հիշողություն» կինոնկարին, երկրորդը՝ Հարուկա Մուրակամիի «Նստի՛ր իմ մեքենայի ղեկին» պատմվածքի՝ Ռյուսուկե Համագուտիի էկրանավորմանը, երրորդը՝ Ջոենա Հոգի «Հուշանվեր. 2-րդ մաս» ամերիկա-բրիտանական դրամատիկական ֆիլմին: «Ի՞նչ ենք տեսնում, երբ նայում ենք երկնքին» վրացական ֆիլմն այդ կատեգորիայում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը: Վարկանշային աղյուսակում տեղ են գտել նաև Լեոս Կարաքսի «Անետ», Ջեյն Քեմփիոնի «Շան իշխանությունը», Պոլ Վերխովենի «Գայթակղություն», Միա Հանսեն-Լյովեի «Բերգմանի կղզին», Պոլ Շրյոդերի «Սառը հաշվարկ» եւ այլ ֆիլմեր:

Ինչ վերաբերում է Սալոմե Ջաշիի «Սանձահարում» ֆիլմին, ապա այն ընդգրկվել է դեռեւս կինոթատրոններում չեն ցուցադրված (Best Undistributed Films of 2021) լավագույն ֆիլմերի ցուցակում։ Ժապվենը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը: Film Comment-ը մասնագիտացված ամերիկյան հանդես է կինոյի մասին, հրատարակվում է 1962 թվականից: Հայտնի է ամերիկյան եւ արտասահմանյան ֆիլմերի մանրամասն վերլուծություններով: Film Comment հանդեսում իրենց հոդվածներն են հրապարակել ոչ միայն վաստակաշատ կինոգետները, այլեւ հեղինակային կինոյի վարպետներ Ինգմար Բերգմանը, Վուդի Ալենը, Մարտին Սկորսեզեն, Սթիվեն Սպիլբերգը, Քվենտին Տարանտինոն: