Ռեժիսոր Գիլերմո դել Տորոն հանրահայտ իտալական հեքիաթը վերաիմաստավորել է  երաժշտական ֆիլմի միջոցով: Կառլո Կոլլոդիի «Pinocchio-ի արկածները» իտալական պատվածքի գործողությունները ռեժիսորը տեղափոխել է Գերմանիա՝ 1930-ականներ: «Pinocchio»-ն կդառնա փայտե տիկնիկի մասին հեքիաթի տխուր տարբերակը, որը երազում է իրական տղա դառնալու մասին:

Կերպարներին հնչյունավորել են համաշխարհային կինոյի աստղերը՝ Յուեն Մաքգրեգորը, Դեյվիդ Բրեդլին, դեբյուտանտ դերասան՝ Գրեգորի Մանը (Pinocchio)։ Մասնակցել են նաև Քեյթ Բլանշետը, Ռոն Պերլմանը, Ֆին Վոլֆհարդը, Քրիստոֆ Վալցը և Թիլդա Սուինթոնը։ Երաժշտության վրա աշխատել է կոմպոզիտոր Ալեքսանդր Դեսպլատը. նա արդեն համագործակցել է ռեժիսորի հետ օսկարակիր «Ջրի ձևը» ֆիլմում։

Գիլերմո դել Տորոն խոստովանում է, որ իտալական պատմվածքը լրջորեն ազդել է իր կյանքի և ստեղծագործության վրա, և որ ինքը ոչ մի կերպարի հետ չի ասոցացվում այնպես, ինչպես Pinocchio-ի հետ: Էսքիզները և սցենարը պատրաստ են եղել մինչև 2013 թվականը, սակայն եղել են արտադրական լուրջ խնդիրներ․ստուդիաները հրաժարվել են ֆինանսավորել ֆիլմը։ 2018 թվականին  ֆիլմի արտադրությունը ստանձնում է Netflix-ը։

Կոլլոդիի «Pinocchio-ի արկածները» առաջին անգամ տպագրվել է հռոմեական մանկական թերթում՝ 1881 թվականին: Այնուհետև, այն թարգմանվել է 87 լեզուներով։ «Pinocchio-ի արկածները» ունեցել է բազմաթիվ էկրանավորումներ։ Ֆլորենցիայում՝ Կառլո Կոլլոդիի հայրենի քաղաքում է գտնվում «Անմահ Պինոկկիոյին՝ 4- 70 տարեկան երախտապարտ ընթերցողներ» մակագրությամբ՝ Pinocchio-ի հուշարձանը։

Աղբյուր