Բեռլինալեն՝ 2022-ին, կմեկնարկի Ֆրանսուա Օզոնի «Պիտեր ֆոն Կանտ» ֆիլմով, որը յուրօրինակ անդրադարձ է գերմանացի հռչակավոր ռեժիսոր Ռայներ Վերներ Ֆասբինդերի 1972-ի «Պիտեր ֆոն Կանտի դառը արցունքները» գլուխգործոցին։ Նոր ֆիլմում խաղում են Դենիս Մենոշը,  Իզաբել Աջանին, ինչպես նաև առաջին ֆիլմում հանդես եկած Հանա Շիգուլան։ Այս մասին հայտնում է Բեռլինալեի պաշտոնական կայքը։

Բեռլինի միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ​​ղեկավար Կառլո Չատիրիան մասնավորապես  ասել է․ «Մենք անչափ ոգևորված ենք Ֆրանսուա Օզոնին վերադարձնելով փառատոն, և ուրախ ենք մեր փառատոնը բացել նրա նոր ֆիլմով: Այս տարվա բացման համար մենք փնտրում էինք մի ֆիլմ, որը կարող է թեթևություն և պայծառություն բերել մեր մռայլ առօրյա կյանքում: Օզոնի ձեռքերում այն դարձել է սիրո և խանդի, գայթակղության և հումորի կատարյալ մի արկղ, որն այնքան խճճված է դարձնում կյանքն ու արվեստը»:

Ռեժիսոր, գրող և պրոդյուսեր Ֆրանսուա Օզոնը վեցերորդ անգամ վերադառնում է Բեռլինալեի մրցույթին՝ 20 տարի անց,  երբ նրա «8 կին» ֆիլմի դերասանական խումբը՝ Կատրին Դընյով,Իզաբել Հյուպպեր, Էմմանուել Բերթ, Ֆաննի Արդան, Վիրջինե Լեդոեն,  Դանիել Դարիո, Լյուդիվին Սանիեր, Ֆիրմինե Ռիչարդ ( Catherine DeneuveIsabelle HuppertEmmanuelle BéartFanny ArdantVirginie LedoyenDanielle DarrieuxLudivine Sagnier ,  Firmine Richard), արժանացավ «Արծաթե արջ» մրցանակի՝ լավագույն գեղարվեստական ​​ներդրման համար։ «8 կին» ֆիլմը կցուցադրվի նաև այս տարվա Բեռլինալեի «Հարգանքի տուրք» ծրագրում։

«Այնքան հաճույք և պատիվ է վերադառնալ Բեռլին, որտեղ ես միայն հիանալի հիշողություններ ունեմ։ Բեռլինի միջազգային կինոփառատոնը իդեալական վայր է «Պիտեր ֆոն Կանտին» բացահայտելու համար, որը նշում է իմ՝ որպես ֆրանսիացի ռեժիսորի, կապվածությունը գերմանական մշակույթին: Շնորհակալություն ընտրության համար », – մեկնաբանում է Ֆրանսուա Օզոնը:


    Ռոբերտ Մաթոսյան․Տասնվեց տարեկանում ստալինյան մրցանակ

    Ռոբերտ Մաթոսյանի անտիպ  «Մասնագիտությունը կինոռեպորտյոր» գրքից  ուշագրավ պատառիկներ․․․ *** 1972 թվականին Ֆրունզե Դովլաթյանը, Պերճ Զեյթունցյանի սցենարով նկարահանեց  «Երևանյան օրերի խրոնիկա»...

    , |24 Հունվար 2022,12:29