Հրատարակվել է գեղարվեստական և վավերագրական կինոյի պոետ Արտավազդ Փելեշյանի «Դու ֆիլմե՛ր արա ու լռի՛ր» գիրքը, որն ամբողջությամբ հուշագրություն է: Փելեշյանի հուշագրությունը լույս է տեսել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Գրքում Արտավազդ Փելեշյանը ներկայացնում է իր մանկության, պատանեկության, երիտասարդության և, առհասարակ, ամբողջ կյանքի և ստեղծագործական գործունեության վերաբերյալ հիշարժան դրվագներ:

Այն մեծ հետաքրքրություն ներկայացնող աշխատանք է, որն ուղղված է ոչ միայն աշխարհահռչակ ռեժիսորի կինոլսարանին. գեղարվեստական մտածողության, հեղինակի՝ նուրբ հումորով պատմելու ունակությունների շնորհիվ գիրքը կարող է հետաքրքրել ողջ ընթերցասեր հասարակությանը:


    Ռոբերտ Մաթոսյան․Տասնվեց տարեկանում ստալինյան մրցանակ

    Ռոբերտ Մաթոսյանի անտիպ  «Մասնագիտությունը կինոռեպորտյոր» գրքից  ուշագրավ պատառիկներ․․․ *** 1972 թվականին Ֆրունզե Դովլաթյանը, Պերճ Զեյթունցյանի սցենարով նկարահանեց  «Երևանյան օրերի խրոնիկա»...

    , |24 Հունվար 2022,12:29