2022 թվականի հունվարի 9-ին կայանլիք «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը չի ցուցադրվի ուղիղ եթերով։ Այս մասին հաղորդում է Deadline-ը։ «Այս տարվա միջոցառումը կունենա մասնավոր ձևաչափ և չի հեռարձակվի ուղիղ եթերում», – մեջբերում է կայքը Հոլիվուդի հավատարմագրված օտարերկրյա լրագրողների ասոցիացիայի (HFPA) ներկայացուցչի խոսքերը։ Սակայն հաղթողների անունները իրական ժամանակում կհայտարարվեն մրցանակաբաշխության կայքում և սոցիալական ցանցերում, իսկ հաղթողների մանրամասն ցուցակը հանրությանը կներկայացվի մեկուկես ժամ տևողությամբ միջոցառման ավարտին։

«Ոսկե գլոբուսի» 79-րդ մրցանակաբաշխության արարողությունը կանցկացվի առանց կարմիր գորգի, առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների, առանց հավակնորդների ու պատվավոր հյուրերի։ Հանդիսավոր արարողությանը կմասնակցեն HFPA-ի փոքրաթիվ անդամներ և ասոցիացիայից դրամաշնորհ ստացածները։ Երեկոյին կկարողանան ներկա գտնվել միայն նրանք, ովքեր  կլինեն պատվաստված և վերապատվաստված, ինչպես նաև կունենան Covid-ի վերջին բացասական ՊՇՌ թեստ:

2021 թվականի փետրվարին ասոցիացիայի շուրջ լուրջ սկանդալ ծագեց, երբ Los Angeles Times-ը արձանագրեց, որ կազմակերպության 86 անդամից և ոչ մեկը սևամորթ չէր: Այդ պատճառով «Ոսկե գլոբուսի»  կազմակերպիչների հետ համագործակցությունը խզեց հոսքային Netflix ծառայությունը, իսկ NBC հեռուստաընկերությունը, որը նախկինում հեռարձակում էր մրցանակաբաշխության արարողությունը, հրաժարվեց այն հեռարձակել 2022 թվականին։ Հոլիվուդյան աստղերը նույնպես դեմ արտահայտվեցին HFPA-ին, այդ թվում՝ Սկարլետ Յոհանսոնը և Թոմ Կրուզը։  Վերադարձվեց երեք արձանիկներ:


    Ռոբերտ Մաթոսյան․Տասնվեց տարեկանում ստալինյան մրցանակ

    Ռոբերտ Մաթոսյանի անտիպ  «Մասնագիտությունը կինոռեպորտյոր» գրքից  ուշագրավ պատառիկներ․․․ *** 1972 թվականին Ֆրունզե Դովլաթյանը, Պերճ Զեյթունցյանի սցենարով նկարահանեց  «Երևանյան օրերի խրոնիկա»...

    , |24 Հունվար 2022,12:29