Կինոռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» լիամետրաժ խաղարկային ֆիլմը «Ոսկե գլոբուս» հեղինակավոր մրցանակաբաշխության «Լավագույն արտասաhմանյան ֆիլմ» անվանակարգում ընդգրկվելու հայտ է ներկայացրել:

Այս մասին հայտնում է kinoashkharh.am-ի փարիզյան թղթակցը՝ Լիլիթ Սոխակյանը, հավելելով, որ ֆիլմը Հայաստանի, Բելգիայի և Ֆրանսիայի համատեղ կինոարտադրություն է: Կինոնկարի ստեղծման վրա աշխատել են երեք երկրների պրոդյուսերական ընկերություններ. Հայկական «անԷվա պրոդաքշնը» (anEva production), ֆրանսիական «Սիսթր պրոդաքշնը» (Sister productions), բելգիական «Կվասսա Ֆիլմսը» (Kwassa Films):

Ֆիլմում գլխավոր հերոսին՝ Ալենին մարմնավորել է ֆրանսիացի դերասան Գրեգուար Քոլինը: Նրա խաղընկերներն են Դավիթ Հակոբյանը, Արման Նավասարդյանը, Վարդան Պետրոսյանը, Նարինե Գրիգորյանը և այլք: Կինոնկարի և՛ ռեժիսորը, և՛ սցենարի հեղինակը Նորա Մարտիրոսյանն է:

ՀԳ․Ֆիլմը պատմում է Ալենի՝ ազգությամբ ֆրանսիացի օդանավակայանների աուդիտորի մասին, որը ժամանում է Արցախի Հանրապետության՝ բոլորովին նոր կառուցված օդանավակայան: Ինքնահռչակված, թշնամի պետությամբ շրջապատված և ոչ հաստատուն սահմաններ ունեցող այդ երկիրը փորձում է ոտքի կանգնել անկախության համար մղված պատերազմից հետո: Ալենը պետք է ուսումնասիրի, թե արդյո՞ք վերաբացվելու համար այդ օդանավակայանը համապատասխանում է միջազգային նորմերին: Օդանավակայանի աշխատակիցների հետ հարցազրույցների ընթացքում Ալենը հետզհետե հայտնաբերում է մի երկիր, որը որոշ քարտեզների վրա նույնիսկ նշված չէ, բայց որն իրականում գոյություն ունի իր բնակիչներով, իր կառավարությամբ, իր համակարգերով, իր մշակութային դաշտով:


    Ռոբերտ Մաթոսյան․Տասնվեց տարեկանում ստալինյան մրցանակ

    Ռոբերտ Մաթոսյանի անտիպ  «Մասնագիտությունը կինոռեպորտյոր» գրքից  ուշագրավ պատառիկներ․․․ *** 1972 թվականին Ֆրունզե Դովլաթյանը, Պերճ Զեյթունցյանի սցենարով նկարահանեց  «Երևանյան օրերի խրոնիկա»...

    , |24 Հունվար 2022,12:29