77 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր` «Ասա» ֆիլմի հեղինակ, Սերգեյ Սոլովյովը։ Այս մասին երկուշաբթի ՏԱՍՍ-ին է հայտնել ռեժիսորի շրջապատին մոտ գտնվող աղբյուրը։  «Սերգեյ Ալեքսանդրովիչը մահացել է այսօր, դա տեղի է ունեցել տանը»,- հայտնել է աղբյուրը։ Մահվան պատճառը չի նշվում։ Ավելի ուշ, ՏԱՍՍ-ի տեղեկատվությունը պաշտոնապես հաստատել է ВГИК-ը։

Սերգեյ Սոլովյովը նկարահանել է «Հարյուր օր մանկությունից հետո» (1975 թ.), «Փրկիչը» (1980 թ.), «Ուղղակի ժառանգորդուհին» (1982 թ.), «Ասա» եռերգությունը (1987 թ.), «Սև վարդը՝ թախծի նշան է, կարմիր վարդը՝ սիրո» (1989), «Տուն աստղերի տակ» (1991) և այլ ֆիլմեր։ ԽՍՀՄ պետական ​​մրցանակի դափնեկիր է ( « Հարյուր օր մանկությունից հետո» ֆիլմի համար, 1977 թ․ )։

1968 թվականին ավարտել է Մոսկվայի համամիութենական կինոինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորական ֆակուլտետը (Մ. Ռոմմի արվեստանոց)։ 19671987 թթ. եղել է «Մոսֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր, 1987 թվականից «Կրուգ» միավորման ղեկավարն էր, հետագայում՝ այդ ստուդիայի վարչության նախագահը։ 90-ականների սկզբին բեմադրել է «Քեռի Վանյան» (Փոքր թատրոն) և «Ճայը» (Տագանկայի թատրոն)։ Դասավանդում էր Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական համալսարանում, պրոֆեսոր է։ Հրատարակվում էր մամուլում, ռուսական կինոյի անցյալին ու ներկային վերաբերող հեռուստահաղորդումների հեղինակ էր և վարող։ Եղել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի և Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահը 1994-1997 թթ.։ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Սոլովյովը միջազգային ու հայրենական կինոփառատոների մրցանակակիր է, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր։


    Ռոբերտ Մաթոսյան․Տասնվեց տարեկանում ստալինյան մրցանակ

    Ռոբերտ Մաթոսյանի անտիպ  «Մասնագիտությունը կինոռեպորտյոր» գրքից  ուշագրավ պատառիկներ․․․ *** 1972 թվականին Ֆրունզե Դովլաթյանը, Պերճ Զեյթունցյանի սցենարով նկարահանեց  «Երևանյան օրերի խրոնիկա»...

    , |24 Հունվար 2022,12:29