Անի Գևորգյան․Լուսանկարը ծնողների համար այս աշխարհում իրենց որդու գոյության ապացույցն է դառնում

Իրականում, պատերազմն այն է, ինչ հիմա ենք լսում․ պատմություններ դաժան մահերի մասին, տառապանքների… Հիմա ամենաշատն ինձ հենց դա է ցնցում զոհված տղաների ծնողների խոսքի, ապրումների մեջ։ Ի՞նչն է, որ նրանց հանգիստ չի տալիս, ի՞նչը նրանցից քունը խլել, ի՞նչն է նրանց ուղղակի հյուծում, նրանց առողջությունը, սիրտը…

Այն, թե ինչ է իրենց երեխան զգացել զոհվելուց առաջ, որքան է վախեցել։ Ի՞նչ է զգացել, երբ ընկերները զոհվել են, և հասկացել է, որ հաջորդն ինքն է։ Ի՞նչ է զգացել տղան, որ վիրավոր ժամանակ զանգահարել է հորն ու ասել՝ «մեռնում եմ, պապ, աղոթիր ինձ հետ»։ Ի՞նչ է կատարվել այն տղայի հետ, ով կյանքի վերջին րոպեին արնաքամ լինելով զանգահարել է պապին՝ ծնունդը շնորհավորելու ու ասել՝ «էլ չեմ զանգելու, բայց ոչ մեկին չասես»։ Ազնիվ լինենք.մենք բոլորս էլ հոգևոր էակներ ենք, կյանքի և մահվան մասին մեր պատկերացումներով։ Բայց հարցը կյանքն ու մահը չեն, այլ այն, թե ինչ է տեղի ունենում այդ անցման ընթացքում․․․ Մարդիկ կան, որոնց մի փոքրիկ ոսկոր է հասել իրենց երեխայից։ Մարդիկ կան, որ հրաժարվում են վերցնել աճյունը, ու հավատում են, որ իրենց որդին հետ է գալու։ Ու մարդիկ պատրաստ են տասնամյակներ շարունակ սպասել։ Մի ամբողջ կյանք։ Որովհետև դա ավելի հեշտ է, քան պատկերացնել այն, ինչ եղել է։

Էդգար Բաղդասարյան․Մենք ադամանդե սերունդ տվեցինք թափոնի դիմաց

Արցախյան առաջին պատերազմին բավարար չափով անդրադարձ չի եղել, իսկ ինչ էլ որ արվել է, սխալ է արվել: Արցախյան պատերազմը հետագա 10 տարիների  ընթացքում դարձավ միֆոլոգիա՝ «ուռա՜, պատրիոտիզմ» դարձավ, վերածվեց կենացների, վատ ֆիլմերի, մուլտերի, որտեղ թուրքերը ոչխար էինՀասցրինք հիպերբոլիզացիայի. միաժամանակ ասմունքային հայրենասիրությամբ արցախյան պատերազմի թեման սկսեցինք մտցնել 3-4 տարեկան երեխաների գլուխները՝ նրանց կամուֆլյաժ հագցնելով։

Թող պատմաբաններն ինձ հակառակը համոզեն. մենք որոշ ճակատամարտերում հաղթել ենք, բայց արցախյանը մեր պատմության մեջ միակ պատերազմն էր, որտեղ  հաղթեցինք: Պատերազմում ենք հաղթել, ոչ թե ճակատամարտում: Այդ հաղթանակը 30 տարվա մեջ մենք մսխեցինք.  մսխեցինք մշակույթում, որովհետև մեր բոլոր պրոբլեմները մշակութային են: Արցախյան հաղթանակն ինքներս մեզ համար կարիկատուրա դարձրինք: Տարիների ընթացքում այն աստիճանի հակակրանք ձևավորեցինք՝ Ղարաբաղ, ղարաբաղցի տարանջատումներ անելով, որ որոշեցինք՝ եկեք կտրենք այդ հատվածը, մեզանից հեռացնենք-պրծնենք:

Լավագույնները գնացին․Դավիթ Սարուխանյան

Մի ամբողջ սերունդ գլխատվեց. պատերազմի, քաղաքական անհանդուրժողականության զոհասեղանին դրվեցին լավագույնները, ընտրյալները: Նրանց կրթության, դաստիարակության, լավ ապագայի համար ծնողները ոչինչ չէին խնայել: Նրանք կիրթ ու զարգացած էին, լուսավոր հայացք ունեին, աշխարհին նայում էին լայն բացված ու խորաթափանց աչքերով: Ու պատահական չէր, որ պատերազմի ժամանակ հենեց ամենաերիտասարդ սերունդն էր կռվում առյուծի պես, ամենաթեժ մարտերին առաջ մղվում, ինքնազոհության նետվում: Պատահական չէր, որ պատերազմի առաջին իսկ ժամերի մարտակոչին կամավոր Արցախ մեկնեցին ամենահայրենասերները, ազգային ամենաբարձր արժեքներն ու գաղափարները կրող երիտասարդները:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից արցախյան վերջին պատերազմում հերոսաբար զոհվել է 8 ուսանող, 6-ը՝ ժամկետային զինծառայող, 2-ը՝ շրջանավարտ: Դավիթ Սարուխանյանը  2020-ին էր ավարտել հեռուստավավերագրական ֆիլմերի ռեժիսուրայի ֆակուլտետի հեռակա բաժինը: Դավիթենց կուրսում   8 հոգի էին: Բոլորն են շեշտում՝ Դավիթն առանձնանում էր ոչ միայն համակուրսեցիներից, այլև շատշատերից, որովհետև գիտելիքների աննակարագրելի պաշար ուներ:

Ինչպես սպանել սրբերին

Ցավալի է, բայց «Սողոմոնի երգերի»  հեղինակները ևս կա՛մ խիզախություն, կա՛մ հմտություն, կա՛մ երկուսը միասին չունեն, որ Կոմիտասին վերաիմաստավորեն՝ միս ու արյուն տան նրան իրենց ֆիլմում։

Եվ այն, որ այս ու նմանատիպ ֆիլմերը մեծ մասամբ շատ ջերմ են ընդունվում հայ հանդիսատեսի կողմից, ինչ-որ հիվանդագին երևույթի մասին է վկայում։ Ստացվում է, որ մենք անշունչ, անհոգի, անշարժ արձաններին ենք երկրպագում ու նրանց վերակենդանացնելու ոչ մի ցանկություն չունենք։ Եվ հետևաբար զարմանալի չէ, որ այն արժեքները, որոնք Կոմիտասն ու այլ մեծերն ստեղծել են, երբեք չեն մտել ու նման ստեղծագործությունների պատճառով՝ չեն էլ մտնի հասարակության հյուսվածքի մեջ։

Ծանոթ անծանոթը՝ Մաշան

Նա հեռախոս չունի, ավելի ճիշտ՝ հետը չի վերցնում, բայց եթե ուզում եք նրան տեսնել, հետևեք՝ այդ օրը Երևանում ինչ ֆիլմ կամ ներկայացում է ցուցադրվում, ինչ համերգ կա, նա անպայման այնտեղ է։ Ու որ ամենազարմանալին է, բոլոր տեղերում՝ միաժամանակ։ Ո՞նց է հասցնում՝ Աստված գիտե։  Մաշա տատիկին հատկապես լավ են ճանաչում մշակույթ լուսաբանող լրագրողները։ Արդեն սովորել են, որ անգամ ասուլիսներին է գալու, առաջին շարքում նստի ու լրագրողներին հավասար՝ հարցեր տա բանախոսներին։ Մարդը մշակույթ է սիրում, ավելի ճիշտ՝ մշակույթի համար խելքն իրենը չի, ի՞նչ կարող ես ասել։

Այս հարցազրույցի համար երկար չեմ փնտրել նրան, ուղղակի ծանոթներիցս մեկին հարցրի՝ Մաշա տատիկը Շեքսպիրյան փառատոնին գալի՞ս է։ Պատասխանեց՝ իհարկե, գալիս է։

«Հասկեր»․Ֆիլմ-առերեսում սեփական մեղքերի ու պատմության հետ

2012 թվականին նկարահանված և Լեհաստանում խիստ քննադատված Պասիկովսկու ֆիլմը պատմական դրամա չէ։ Այն անձնական, անհատական ապրում է, և իրականությունը հաղթահարելու փորձ։ «Հրեական հարցը» կամ լեհերի մասնակցությունը հրեաների ոչնչացմանը, Լեհաստանի ժամանակակից պատմության ամենախոցելի, ցավոտ և միևնույն ժամանակ չուսումնասիրված խնդիրներից է։ Մտավորականներից շատերը խուսափում են անցյալի այս իրադարձությունների գաղտնազերծումից, քանի որ դրանց հիման վրա է ձևավորվել ազգի պատմական հիշողությունը։

Պասիկովսկու ֆիլմը անդրադարձ է ոչ միայն պատմական իրողություններին, այլև ժամանակակից աշխարհում տիրող ներքին, քողարկված ֆաշիզմի դրսևորումներին։ Այդ պատճառով է, որ ռեժիսորը ցուցադրում է սովորական, օրինակելի գյուղացուն, ոստիկանին, եկեղեցականին, մարդկանց, որոնք պատրաստ չեն ընդունել սեփական մեղքերը, սակայն պատրաստ են դատել և սպանել ուրիշին։ Մյուս կողմից, ֆիլմի գլխավոր հերոսը՝ Յուզեֆը, անհաջողակ հարբեցող է, հակահերոս, որը սակայն արդարության և անհատական պատասխանատվության խորհրդանիշ է դառնում։ Այս հակադրությամբ Պասիկովսկին, կարծես, հույս է հայտնում, որ ժամանակակից մարդկության ճակատագիրը որոշված չէ, և յուրաքանչյուրը դարձի ճանապարհ ունի։

Ապստամբ՝ առանց պատճառի կամ Ջեյմս Դինի կյանքը

 Քսաներորդ դարի կեսերին մարդկությունը հասել էր աներևակայելի նվաճումների իր գործունեության բոլոր բնագավառներում՝ թե՛ արվեստում և մշակույթում, թե՛ գիտության և փիլիսոփայության մեջ: Հետևում թողնելով երկու աշխարհամարտերը, սկսելով տիեզերքը նվաճելու փորձերը, ձեռք բերելով նոր հայացք ու գաղափարներ՝ մարդկությունը մեծ թափով առաջ էր շարժվում: Փիլիսոփայության, ապա նաև գրականության մեջ հասունանում էր նոր իդեալ՝ ինքնուրույն մտածող, անհատապաշտ (ինդիվիդուալիստ) հերոսը, որը կարող էր հակառակվել սիստեմին, դեմ գնալ մի ողջ հասարակության, եթե դրա իդեալները չէին համընկնում իրենի հետ:

Փարիզ․Փաթեթավորված Հաղթական կամարը

Անհնար է անտարբեր անցնել Փարիզում այս օրերին տեղի ունեցող մեկ առանձնահատուկ իրադարձության կողքով։ Հաղթական կամարը՝ մայրաքաղաքի թերևս ամենահայտնի այս հուշարձանը, որը միավորում է Փարիզի գլխավոր տասներկու ճառագայթ-ճանապարհները, սեպտեմբերյան այս անձրևոտ օրերին լիովին փաթեթավորվել է։

Այո՛, այո՛, փաթեթավորվել՝ ծածկվելով երկնագույն երանգի գորգանման ծանր թղթե կտորներով և ամրացվել ամուր թելերով։ Ելիսեյան դաշտերով զբոսնող արտերկրացիները ափսոսանքով ենթադրում են, որ կամարը տեսնել չկարողացան վերականգնողական աշխատանքների պատճառով։ Իրականում նրանք ականատես են ժամանակակից արվեստի հերթական նմուշի ստեղծմանը, որով ցավոք ամփոփվում է հանրահայտ Քրիստո/Ժաննա-Քլոդ արվեստագետ զույգի ստեղծագործական ուղին։

Ամերիկան պարտվում է մարդուն, որը ոչինչ չունի ազատությունից բացի

Սա ֆիլմ է առանց ամերիկյան քաղաքի: Այս ֆիլմի հերոսները չափազանց «զգույշ» են թափառում՝ մեգապոլիսներից հեռու: Կարծես հենց այդպես է ռեժիսորն  (Քլոյե Չժաո) ուզում ցույց տալ փոքր մարդուն, որն ի վերջո ոչինչ չի ստեղծել և իրենից ոչինչ չի ներկայացնում:

Միակ միջավայրը, որտեղ քոչվորներն իրենց բնական ծավալներով են, արտաքաղաքային միջավայրերն են: Քաղաքները խեղդում են նրանց առանց այն էլ հնազանդ գոյապահպանությունը: Քաղաքներում նրանք թողել են իրենց հիշատակները և այդ հիշատակների հետ ուծացվելու անխուսափելիությունը: Բոլոր այս մարդկանց մահն է դուրս շպրտել, ոչ թե կյանքը: Բոլորն ինչ-որ նվիրական հանգուցյալ ունեն: Բայց բոլորին սպասող կա: Ու պարտադիր չէ, որ այդ սպասողը լինի մյուսը: «Քոչվորների հողը»  քաղաքական ֆիլմ է: Սա պատմություն է ըմբոստության մասին, որն ավելի է փոքրացնում քեզ: Ու հենց դա էլ, ի վերջո, որոշելու է ամեն ինչ: Պետությունն անձամբ է գրում քո սոցիալական ոչնչության կտակը: Դու քո տեղը չես գտնի քաղաքային հողի մեջ, ուրեմն գերեզմանդ կլինի արևի տակ, դու կփտես բաց աչքերով` հողի վրա:

Կինոաշխարհ


    Ռոբերտ Մաթոսյան․Տասնվեց տարեկանում ստալինյան մրցանակ

    Ռոբերտ Մաթոսյանի անտիպ  «Մասնագիտությունը կինոռեպորտյոր» գրքից  ուշագրավ պատառիկներ․․․ *** 1972 թվականին Ֆրունզե Դովլաթյանը, Պերճ Զեյթունցյանի սցենարով նկարահանեց  «Երևանյան օրերի խրոնիկա»...

    , |24 Հունվար 2022,12:29