93 տարեկան հասակում կյանքից հեռացել է ճանաչված  խորհրդային ռեժիսոր Վլադիմիր Նաումով։ Այս  մասին հայտնում է bbcrussian.com-ը։ «Ինչո՞ւ եմ ես այդքան երկար ապրում, ինչ-որ մեկը բռնել է ձեռքս, ես պետք է ինչ-որ բան անեմ», – հարցազրույցներից մեկում ասել է Նաումովը։

Բավական է, որ այս ռեժիսորը երկու ֆիլմից ( «Վազք» և «Թեհրան-43» ) միայն մեկը նկարեր, որ մնար խորհրդային կինոյի պատմության մեջ։ Նա նկարել է և՛ մեկը, և՛ մյուսը, և՛ տասնյակ այլ ժապավեններ։ Նաումովը Միխայիլ Բուլգակովի «Վազք» վեպի առաջին կինոադապտացիայի և «Թեհրան-43» ժապավենի ստեղծողն է։ «Վազքը» թողարկվել է 1970 թվականին, իսկ «Թեհրան-43»-ը՝ դրանից ուղիղ 10 տարի անց՝ 1980-ին։

«Թեհրան-43»-ը դարձել է խորհրդային ֆիլմերի կիովարձույթի  առաջատարներից մեկը. թողարկման տարում այն դիտել է ավելի քան 47 միլիոն մարդ։ Ֆիլմում գլխավոր դերերից մեկը խաղացել է Վլադիմիր Նաումովի կինը՝ դերասանուհի Նատալյա Բելոխվոստիկովան։ «Թեհրան-43»-ում  խաղացել են նաև համաշխարհային  կինոյի հայտնի աստղեր Կուրդ Յուրգենսը, Կլոդ Ժադը և Ալեն Դելոնը։


    Ռոբերտ Մաթոսյան․Տասնվեց տարեկանում ստալինյան մրցանակ

    Ռոբերտ Մաթոսյանի անտիպ  «Մասնագիտությունը կինոռեպորտյոր» գրքից  ուշագրավ պատառիկներ․․․ *** 1972 թվականին Ֆրունզե Դովլաթյանը, Պերճ Զեյթունցյանի սցենարով նկարահանեց  «Երևանյան օրերի խրոնիկա»...

    , |24 Հունվար 2022,12:29