Բելգրադի Էթնոլոգիական կինոյի միջազգային փառատոնի շրջանակում,  հայկական մշակույթին նվիրված օրվա առիթով ցուցադրվեց «Ֆիլմադարանի»  կողմից պատրաստված ու 5 ֆիլմից բաղկացած հայկական վավերագրական կինոյի ընտրանին, իսկ կինոգետ, կինոռեժիսոր Գարեգին Զաքոյանը հանդես եկավ Սերգեյ Փարաջանովին մասին դասախոսությամբ՝ միևնույն ժամանակ սերբ հանդիսատեսին ներկայացնելով Antares Media Holding-ի կողմից հրատարակված «Сергей Параджанов: Письма из зоны» ու «Сергей Параджанов: Интермеццо» գրքերը։

Սերբ գործընկերների, շնորհիվ, մասնավորապես  Bozidar Zecevic-ի, Սաշա Սրեչկովիչի ու Վլադիմիր Պերովիչի ջանքերով  հնարավոր դարձավ կազմակերպել  բելգրադյան միջոցառումը։ 2022 թվականին՝ 8-րդ Apricot Tree Ujan International Film Festival-ի ընթացքում, փառատոնային մեկ օրը կնվիրվի սերբական մշակույթին, իսկ 2023-ին Հայաստանում սերբական կինոյի օրեր կանցկացվեն։


    Ռոբերտ Մաթոսյան․Տասնվեց տարեկանում ստալինյան մրցանակ

    Ռոբերտ Մաթոսյանի անտիպ  «Մասնագիտությունը կինոռեպորտյոր» գրքից  ուշագրավ պատառիկներ․․․ *** 1972 թվականին Ֆրունզե Դովլաթյանը, Պերճ Զեյթունցյանի սցենարով նկարահանեց  «Երևանյան օրերի խրոնիկա»...

    , |24 Հունվար 2022,12:29