«Հայազգի լեգենդար վիզուալ էսսեիստ» ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի  «Բնություն» ֆիլմի եվրոպական պրեմիերան տեղի կունենա դոկումենտալ կինոյի աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոնում՝ IDFA Ամստերդամում՝ նոյեմբերի 17-28-ը։ Փառատոնի նախագահ Օրվա Նիրաբիան հայտնել է, որ փառատոնն այս տարի կպատվի Փելեշյանին` կինոյում ունեցած անգնահատելի ավանդի համար։ Բացի՝ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի պրեմիերայից կանցկացվի նաև վարպետի ավելի վաղ շրջանի վավերագրական կինոնկարների հետահայաց ցուցադրություն։

Ավելի վաղ, Արտավազդ Փելեշյանի վերջին՝ «Բնություն» ֆիլմի համաշխարհային փառատոնային պրեմիերան տեղի է ունեցել Նյու Յորքի  (New York Film Festival-59) կինոփառատոնում։ 

«Բնություն» ֆիլմի փառատոնային արշավն ու միջազգային հաջողությունները շարունակվում են։

Հ․Գ․ «Բնություն» ֆիլմը նկարահանվել է Ֆրանսիայի «Fondation Cartier» հիմնադրամի և Գերմանիայի «ZKM» ֆիլմարտադրող ընկերության հետ համարտադրությամբ։

«Բնությունը» Արտավազդ Փելեշյանի՝ 1993 թվականին նկարահանված «Կյանք» ֆիլմից 27 տարի անց արված առաջին կինոնկարն է, որտեղ «Դիստանցիոն մոնտաժի» արքան վերստին անդրադարձել  է բնության թեմային՝ օգտագործելով Բեթհովենի, Մոցարտի, Շոստակովիչի, Տերտերյանի, Տիգրան Համասյանի երաժշտությունը։


    «Ֆրունզիկ Մկրտչյան.Հնդկաստանը հիշում է ինձ» ֆիլմի ցուցադրություն՝ «Մոսկվա» կինոթատրոնում

    Հայաստանի և Վրաստանի,  Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանների շրջանակներում հուլիսի 4-ին՝  «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի «Ֆրունզիկ Մկրտչյան.Հնդկաստանը...

    |1 Հուլիս 2022,13:32