44-օրյա պատերազմի մասին պատմող բրիտանացի ռեժիսոր Էմիլ Հեսսենի «45 օր՝ պայքար հանուն ազգի» վավերագրական ֆիլմը «Օսկարի»՝ լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում մասնակցության հայտ է ներկայացրել։ Այս մասին հայտնում է PanARMENIAN.Net  կայքը՝ հղում անելով Հեսսենի Twitter-ի միկրոբլոգին։ 

Ֆիլմը նկարահանվել է 2020 թվականի աշնանը՝ Արցախյան երկրորդ 44- օրյա պատերազմի օրերին, երբ Ադրբեջանը մեծածավալ հարձակում էր սկսել Արցախի դեմ։ Բրիտանացին Արցախում աշխատել է 2020 թվականի աշնանային ռազմական գործողությունների ընթացքում: Ֆիլմը   Արցախի ու Ադրբեջանի միջև վերջին պատերազմի մարդկային պատմությունների մասին է։

«Գիտակցելով պատերազմի ընթացքում մեծ տարածում ստացող ապատեղեկատվությունը և անբավարար լուսաբանումը համաշխարհային լրատվամիջոցներում՝ Էմիլը ճամփորդել է տարածաշրջանով և զրուցել տեղի բնակիչների հետ, որոնք զենք են վերցրել պայքարելու համար։ Դա նրանց պատմությունն է»,-ասվում է ֆիլմի նկարագրության մեջ։


    Ռոբերտ Մաթոսյան․Տասնվեց տարեկանում ստալինյան մրցանակ

    Ռոբերտ Մաթոսյանի անտիպ  «Մասնագիտությունը կինոռեպորտյոր» գրքից  ուշագրավ պատառիկներ․․․ *** 1972 թվականին Ֆրունզե Դովլաթյանը, Պերճ Զեյթունցյանի սցենարով նկարահանեց  «Երևանյան օրերի խրոնիկա»...

    , |24 Հունվար 2022,12:29