«Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ի և ֆրանսիական «Leitmotiv Production» ընկերության համատեղ արտադրության ռեժիսոր Հակոբ Մելքոնյանի «Շրջափակում/Blocus» ֆիլմն ընդգրկվել է Փարիզի «L’ Europe autoris de l’Europe» միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում։

Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ փառատոնը անցկացվելու է 2021 թ. նոյեմբերի 19-29-ը:

Ի դեպ, փառատոնի  կազմակերպիչների կողմից նոյեմբերի 23-ը հայտարարվել է հայկական օր: Նոյեմբերի 23-ին, փառատոնի շրջանակներում Փարիզի «Le Lincoln» կինոթատրոնում կայանալու է «Շրջափակում/Blocus» ֆիլմի ցուցադրույթյունը:

Ֆիլմի դիտմանը հրավիրված են ֆրանսիացի պաշտոնյաներ,  քաղաքական և հասարակական գործիչներ: