Ֆրանսիայի հարավում ՝ Լա Սյոտա նավահանգստային քաղաքում, 132 տարի առաջ բացված  «Էդեմ» կինոթատրոնը 2021-ին պաշտոնապես ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում ՝ որպես աշխարհի ամենահին գործող կինոթատրոն:  Այստեղ ցուցադրվել են Լյումեր եղբայրների առաջին ֆիլմերը: «Էդեմի» տնօրեն Մարի Լոր Սմիլովիչը , որը  հնագույն կինոթատրոնի պատմական տերերի ծոռն է, հայտնել է․ «Կինոթատրոնը կառուցվել է 1889 թվականին: Ճարտարապետական ​​այս կառույցի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ կառուցումից ի վեր չի փոփոխվել, և այն ավելի շատ նման է թատերական տարածքի, քան մեզ ծանոթ ժամանակակից կինոսրահների»: Իր պատմության ընթացքում կինոթատրոնը մի քանի անգամ փակվել է, աշխատել որպես կաբարե և համերգային դահլիճ:

Հենց Լա Սյոտայում Լյումերները նկարահանեցին իրենց առաջին ֆիլմը՝ «Գնացքի ժամանումը Լա Սյոտա կայարան»։

Առաջին վճարովի կինոդիտումները «Էդեմ» կինոթատրոնում տեղի են  ունեցել 19 -րդ դարի վերջին․ «1899 թվականի մարտի 21-22-ին  ցուցադրվեցին Լյումեր եղբայրների ընկերության  նկարահանած ֆիլմերը: Ի դեպ, գովազդային պաստառին բառացիորեն նշված է եղել հետևյալը. «Այս տեսարանը բացարձակ բարոյական է և կապված գիտության հետ: Այն դուր է գալիս ինչպես մեծահասակներին, այնպես էլ երեխաներին: Դուք կարող եք ձեր երեխաներին տանել ձեզ հետ՝ առանց որևէ անհանգստության»:

 

Ավելի քան մեկ դար մարդիկ գալիս են «Էդեմ», որպեսզի լույսերը մարելուն պես սուզվեն կինոյի կախարդական աշխարհը:

ՀԳԼյումեր եղբայրները համարվում են կինոյի, ինչպես նաև ֆրանսիական կինոարդյունաբերության և ռեժիսուրայի սկզբնավորողները: Իրենց կյանքի ընթացքում նրանք հասցրել են նկարահանել կինեմատոգրաֆում լայնորեն հայտնի մի քանի ֆիլմեր:

Աղբյուրը


    Մասնագիտության սեռը

    «Այսօրվա զրույցը ես կուզենայի սկսել՝ անդրադառնալով մերօրյա  հասարակության թերևս ամենաճնշված և խոցելի խավին՝ տղամարդկանց»։ Լսելով հումորային ծրագրի այս առաջին նախադասությունը, ակամայից...