Հայազգի Արամ Յակուբյանը ներառվել է ամերիկյան Variety ամսագրի հրապարակած «Հոլիվուդի նոր առաջնորդներ 2021» ցանկում։ Ներկայացուցչական միջազգային այդ ցանկում ներառված են ժամանակակից կինոինդուստրիայի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ, այդ թվում ՝ հայազգի Արամ Յակուբյանը:

Ամսագիրը նշում է, որ կինոարդյունաբերության գերհզոր ոլորտը դանդաղորեն վերադառնում է հետհամավարակային շրջան, իսկ առաջնորդների նոր սերունդը պատրաստ է ընդունել նորությունները: «Այս երտասարդները, որոնց  կարիերան ստեղծվում է Հոլիվուդի ամենաշանր շրջանում, պատրաստ են դիմակայել ցանկացած մարտահրավերների»,-գրում է ամսագիրը:

Իսկ  31-ամյա Արամ Յակուբյանը, որն աշխատել է Netflix սթիմինգային հարթակի մուլտֆիլմերի բաժնում, այժմ ղեկավարում է իր անկախ անիմացիոն ֆիլմերի բաժինը: «Անիմացիան մեծ ազդեցություն է ունեցել ինձ վրա որպես երեխա: Այն բացել է իմ աչքերը դեպի շատ ավելի մեծ աշխարհ, քան ես կարծում էի, որ գոյություն ունի և խրախուսել իմ երևակայությանը։ Այդ ոլորտը անսահման հնարավորություններ ունի», – ասել է Յակուբյանը:


    Ռոբերտ Մաթոսյան․Տասնվեց տարեկանում ստալինյան մրցանակ

    Ռոբերտ Մաթոսյանի անտիպ  «Մասնագիտությունը կինոռեպորտյոր» գրքից  ուշագրավ պատառիկներ․․․ *** 1972 թվականին Ֆրունզե Դովլաթյանը, Պերճ Զեյթունցյանի սցենարով նկարահանեց  «Երևանյան օրերի խրոնիկա»...

    , |24 Հունվար 2022,12:29