Շարունակվում է երիտասարդ կինոռեժիսոր Գարուշ Ղազարյանի՝ «Իմ սև սիրտը» կարճամետրաժ ֆիլմի  հաջողությունները արդեն հայրենիքում։ Երևանի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում «Իմ սև սիրտը» կարճամետրաժ ֆիլմը ճանաչվել է «Լավագույն հայկական կարճամետրաժ խաղարկային ֆիլմ» ինչպես նաև ստացել է ԵԹԿՊԻ «Հատուկ մրցանակը»։

Այս տարի փառատոնի ժյուրիի նախագահն է եղել դերասանուհի Տաթև Հովակիմյանը, անդամները ռեժիսոր՝ Ալեքսանդր Բաղդասարյանը և եռաչափ ձևավորման մասնագետ՝ Գեորգի Պատարայան։

Ռեժիսորը պատրաստվում է իր նոր կարճամետրաժ ֆիլմի «Ի շրջանս յուր» երևանյան պրեմիերային, որի միջազգային պրեմիերան տեղի է ունեցել Տաշքենդում։ Ֆիլմը նկարահանվել է Ուզբեկստանի Սամարխանդ քաղաքում։ Այն հանդիսանում է 2 երկրների՝ հայ-ուզբեկական համատեղ արտադրություն («Ուզբեկ Ֆիլմի» և «Յոշլիկ» կինոստուդիայի)։