Սիցիլիայում՝  երկար սպասումից հետո, մեկնարկել են ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի և հայկական կողմի համապրոդյուսեր Անժելա Ֆրանգյանի՝ «Ամրոց» լիամետրաժ խաղարկային նախագծի նկարահանումները։ Ֆիլմը համարտադրություն է Հայաստանի, Բելգիայի, Իտալիայի, Նիդերլանդների և Բուլղարիայի միջև։

«Ամրոցը» ստացել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությունը, և ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը հայ դերասան Սամվել Թադևոսյանն է: Ֆիլմում խաղալու է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջերալդին Չապլինը։

Կինոնկարի արտադրող ընկերությունն է «ԴոԿինոն», իսկ համարտադրող երկրները՝ Բելգիան, Բուլղարիան, Նիդերլանդները, Իտալիան։ Ֆիլմի ռեժիսորն ու սցենարի հեղինակը Ջեսիկա Վուդվորթն է, պրոդյուսերը՝ Փիթեր Բրոսենս (Բելգիա), համապրոդյուսերներն են Անժելա Ֆրանգյանը (Հայաստան), Դիանա Էլբաումը (Բելգիա), Միրա Ստալևան, Ստեֆան Կիտանովը (Բուլղարիա), Դենիս Վասիլինին, Ֆլոր Քնոփփերթսը (Նիդերլանդներ), Ֆալմինգո Զադրան, Փիլար Սաավդերա Փերրոթան (Իտալիա)։

ՀԳՊրոդյուսեր, ռեժիսոր Անժելա Ֆրանգյանի խաղարկային «Ամրոց» կինոնախագիծը ավելի վաղ ստացել էր նաև Եվրիմաժի ֆինանսական աջակցությունը․․․Այն Հայաստանից ներկայացված  5-րդ նախագիծն է, որ ստացել է ֆինանսավորում եվրոպական ամենամեծ համատեղ արտադրության կինոֆոնդից


    Փարիզ․Փաթեթավորված Հաղթական կամարը

    Անհնար է անտարբեր անցնել Փարիզում այս օրերին տեղի ունեցող մեկ առանձնահատուկ իրադարձության կողքով։ Հաղթական կամարը՝ մայրաքաղաքի թերևս ամենահայտնի այս հուշարձանը, որը...