Պեդրո Ալմոդովարի «Զուգահեռ մայրեր» ֆիլմի պրեմիերայով սեպտեմբերի 1-ին բացվեց Վենետիկի 78-րդ կինոփառատոնը։ Պենելոպա Քրուզի մասնակցությամբ այս ֆիլմը ընդգրկված է փառատոնի հիմնական մրցույթում։

Ցուցադրությանը նախորդեց հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում պատվավոր «Սուրբ Մարկոսի Ոսկե առյուծը» հանձնվեց իտալացի դերասան և ռեժիսոր Ռոբերտո Բենինյիին։ Երկրորդ պատվավոր առյուծին կարժանանա ամերիկացի դերասանուհի Ջեյմի Լի Քերթիսը՝ սեպտեմբերի 8-ին։

Այս տարի «Ոսկե առյուծը»-ի հավակնում է 21 ֆիլմ, դրանցից 5-ը իտալական են։ «Ոսկե առյուծի» համար պայքարելու են Անա Լիլի Ամիրպուրի («Մոնա Լիզան եւ արյունոտ լուսինը»), Ջեյն Քեմփիոնի («Շան ուժը»՝ գլխավոր դերերում՝ Բենեդիկտ Քամբերբեթչ եւ Քրիսթեն Դանսթ), Գաստոն Դյուպերի («Պաշտոնական մրցույթ»՝ գլխավոր դերերում Անտոնիո Բանդերոս եւ Պենելոպե Քրուս), Մեգի Ջիլենհոլի («Վերջին դուստրը»՝ գլխավոր դերում Օլիվիե Քոլման), Պեբլո Լարիանի («Սպենսեր»՝ արքայադուստր Դիանայի դերում՝ Քրիսթեն Սթյուարթ) աշխատանքները

Միջազգային ժյուրիի նախագահն է  օսկարակիր «Մակաբույծները» ֆիլմի ռեժիսոր, հարավկորեացի Պոն Ջուն Հոնը։ Պարգևատրման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին։


    Հայկական  ֆիլմերի ազդագրերից վերատպված առաջին կինոստիկերները

    Հայաստանի ազգային կինոկենտրոնը և «Էպիգրաֆ» գրախանութը առաջին անգամ  ներկայացնում են հայկական կինոազդագրերից վերատպված  20 կինոստիկերների ( կպչուկներ) բացառիկ հավաքածուն՝  սեպտեմբերի...

    |17 Սեպտեմբեր 2021,13:59