Ռեժիսոր Էվելինա Բարսեղյանի «Ժառանգը» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է «Կինոշոկ» ԱՊՀ և Մերձբալթյան երկրների կինոփառատոնի հիմնական մրցույթում: Այս մասին հայտնում են  արտադրող՝ «AcademyFilms»ընկերությունից։ Ֆիլմը նկաչահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ։

«Կինոշոկ» 30-րդ հոբելյանական կինոփառատոնը կանցկացվի սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 2-ը՝ Անապայում: Հազարավոր հայտերից մրցույթի համար ընդհանուր առմամբ ընտրվել են 30 ֆիլմ: Կինոփառատոնի ժյուրիի նախագահն է Վլադիմիր Կոտը:

«Ժառանգը» ֆիլմի արտադրող ընկերությունն է՝«AcademyFilms», սցենարի հեղինակը՝ Էվելինա Բարսեղյանը, պրոդյուսերը՝ Արամ Թորոսյանը, կոմպոզիտորը՝ Միքայել Ոսկանյան, օպերատորը՝ Արտո Խաչատուրյան: Ֆիլմում հանդես են գալիս Լևոն Հախվերդյանը, Դիանա Մալենկոն, Ջուլիետա Ստեփանյանը:


    Հայկական  ֆիլմերի ազդագրերից վերատպված առաջին կինոստիկերները

    Հայաստանի ազգային կինոկենտրոնը և «Էպիգրաֆ» գրախանութը առաջին անգամ  ներկայացնում են հայկական կինոազդագրերից վերատպված  20 կինոստիկերների ( կպչուկներ) բացառիկ հավաքածուն՝  սեպտեմբերի...

    |17 Սեպտեմբեր 2021,13:59