ԱՊՀ երկրների «Եվրասիա. DOC-2021» վավերագրական ֆիլմերի 6-րդ փառատոնի շրջանակում՝  նախապես հայտարարված, ռեժիսոր Արմեն Խաչատրյանի «Անավարտ հիշողություններ» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը  հոկտեմբերի 1-ին ( Մինսկի «Բելառուս» կինոթատրոն) հանվել է ծրագրից՝ ադրբեջանական կողմի սպառնալիքների պատճառով։

Ինչպես  հայտնում են Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայից,  սեպտեմբերի 25-ին արդեն հայտնի է դարձել, որ ֆիլմը հանվել է ծրագրից ադրբեջանցիների սպառնալիքների պատճառով։ Իսկ փառատոնի տնօրինությունը ոչինչ չի կարողանում ձեռնարկել ստեղծված իրավիճակը շտկելու համար։

Ռեժիսոր Արմեն Խաչատրյանի «Անավարտ հիշողություններ» վավերագրական ֆիլմը (համատեղ արտադրություն Փաստավավերագրական  ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա /Hayk Documentary Film Studio և Margins Media Production Company ) նկարահանվել է 2019 թվականի աշնանը Արցախում: Ֆիլմը պատմում է բանակում տղամարդկանց հետ հավասար պայմաններում ծառայող հայ կանանց մասին:

    Հզոր հերոսներ կերտած հայը․․․

    Ֆիլմ- հարգանքի տուրք՝ «Վիշապաքաղ Վահագն» և «Հայկ Նահապետ» կերտած քանդակագործ Կառլեն Նուրիջանյանին «Մոսկվա» կինոթատրոնում՝  հոկտեմբերի 13-ինկայացավ պրոդյուսեր Պետրոս Լագեսյանի «Կառլեն...

    |15 Հոկտեմբեր 2021,17:08