Երիտասարդ կինոռեժիսոր Գարուշ Ղազարյանի «Իմ սև սիրտը» կարճամետրաժ խաղարկային ֆիլմը այս տարի հասավ կենտրոնական Ասիա։ Բիշքեկի միջազգային կինոփառատոնում (Х Международный кинофестиваль стран СНГ, Балтии и Грузии «Кыргызстан-страна короткометражных фильмов») հարյուրավոր հայտերից ընտրվել են ընդամենը 14-ը, որոնց մեջ է նաև «Իմ սև սիրտը» ֆիլմը (սեպտեմբերի 14-18-ը  ): Կինոփառատոնի մասնակից երկրներն են՝ Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Մոլդովա, Ռուսաստան, Բելառուս, Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, Ուկրաինա…. Ամեն երկրից մեկ ֆիլմ, մեկ ներկայացուցիչ։

Ռեժիսորի «Իմ սև սիրտը» ֆիլմը ընտրվել է նաև Տաշքենդի միջազգային կինոփառատոնի կողմից, (Tashkent International Film Festival), որը կկայանա սեպտտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը Ուզբեկստանի մայրաքաղաք  Տաշքենդում։ Նշենք որ,  փառատոնի շրջանակներում է «Ֆիլմ 5 օրում» ծրագիրը, որի ընթացքում սեպտեմբերի 22-28-ը ընկած ժամանակահատվածում, ռեժիսոր Գարուշ Ղազարյանը և բեմադրող օպերատոր Վահե Տերտերյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ( այն աշխարհին թողել է պատմական մեծ ժառանգություն) կնկարահանեն խաղարկային կարճամետրաժ ֆիլմ՝ ՈւզբեկՖիլմի աջակցությամբ, (հայ-ուզբեկական արտադրություն), որը նույնպես կընդգրկվի մրցութային ծրագրում։ Սցենարի հեղինակն է սցենարիստ, դրամատուրգ՝ Սառա Նալբանդյանը, ֆիլմի վերնագիրը՝ «Միքայելի անհարթ ճանապարհը» (Нелегкий путь Михаила), որի միջազգային պրեմիերան տեղի կունենա Տաշքենդում, այնուհետև այն կցուցադրվի Երևանում։

«Իմ սև սիրտը» ֆիլմը այս պահին մասնակցում է նաև Վրացական «Mestia International Short and Mountain Film Festival»-ին, ինչպես նաև «Մեկ Կադր» կինոփառատոնին (սեպտտեմբերի 22):

Հ․Գ․ Գարուշ Ղազարյանը ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոարվեստի բաժինը և այժմ սովորում է նույն ֆակուլտետի մագիստրատուրայում։ 2019 թվականից աշխատում է «Օրդեր ֆիլմ փրոդաքշն»-ում, սկզբից  «Զուլալի» գեղարվեստական ֆիլմում, որպես 2-րդ ռեժիսոր, այնուհետև իր աշխատանքը կազմակերպությունում շարունակել է, որպես բեմադրող ռեժիսոր:

«Օրդեր ֆիլմ փրոդաքշն»-ում, որպես բեմադրող ռեժիսոր, Հայաստանի հանրային հեռուստաընկերության պատվերով, նկարահանել է 2 վավերագրական լիամետրաժ ֆիլմ ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի մասին, և ՀԽՍՀ ժոսովրդական արտիստ Սվետլանա Գրիգորյանի մասին («Մորուքով ուսուցիչը. թաթուլ Կրպեյան» և «Կատակերգություն մեկ գործողությամբ.Սվետլանա Գրիգորյան»):

2021 թվականից սկսել է նկարահանել ևս 2 վավերագրական ֆիլմ, որոնցից մեկը գտնվում է հետարտադրական փուլում: Ֆիլմերից առաջինը ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանի մասին է։ Ֆիլմի վերնագիրն է «Վահագն», պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 12-ին, Մոսկվա կինոթատրոնում, հերոսի զոհված օրը, իսկ երկրորդը՝ արցախյան պատերազմում զոհված Դավիթ Ուզունյանի մասին է:

Նկարահանել է նաև 3 խաղարկային կարճամետրաժ ֆիլմ՝ “The One” 2018թ., “Black Home White Home” 2019թ., “My Black Heart” 2021թ., և գովազդային հոլովակներ։