«Okko» առցանց կինոթատրոնը կցուցադրի Նարինե Աբգարյանի «Մանունյա» պատմվածքի էկրանային տարբերակը: Սերիալային գեղարվեստական ֆիլմի պրեմիերան տեղի կունենա «Կինոտավր» կինոփառատոնի արտամրցութային սերիալային շոուի շրջանակներում։ Այս մասին գրում է փառատոնի պաշտոնական կայքը։

«Մանունյան» կատակերգական սերիալ է երեխաների և այն մեծահասակների համար, որոնք դեմ չեն ժամանակ առ ժամանակ վերադառնալ մանկություն: Ֆիլմի գործողությունները, ւմ է, տեղի են ունենում Հայաստանում 1980-ականներին:

Այն պատմում է տարբեր ազգային պատկանելիության խորհրդային երկու ընտանիքների բարեկամության մասին: «Ես շատ ոգևորված էի, երբ իմացա, որ «Մանունյաի» առաջին եթերաշրջանի նկարահանումներն ավարտվել են: Առանձնահատուկ ուրախություն էր նորությունը, որ ֆիլմը «տուն» է գտել, և շատ շուտով մարդիկ կկարողանան այն տեսնել «Okko» մուլտիմեդիա ծառայությունում:

«Յուրաքանչյուր երազանք ունի իր վերջնաժամկետը և կատարման իր ժամանակը: Սա, թերևս, իմ սովորած ամենակարևոր դասն է: Մի դադարեք երազել, մի դավաճանեք ինքներդ ձեզ: Երազներն իրականանում են, երբ հավատում ես դրանց »,- ասել է Նարինե Աբգարյանը:

«Okko» առցանց կինոթատրոնում 10-մասանոց սերիալը հասանելի կլինի հանդիսատեսին 2021 թվականի վերջերին:


    Հայկական  ֆիլմերի ազդագրերից վերատպված առաջին կինոստիկերները

    Հայաստանի ազգային կինոկենտրոնը և «Էպիգրաֆ» գրախանութը առաջին անգամ  ներկայացնում են հայկական կինոազդագրերից վերատպված  20 կինոստիկերների ( կպչուկներ) բացառիկ հավաքածուն՝  սեպտեմբերի...

    |17 Սեպտեմբեր 2021,13:59