Պրեմիերա․«Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ»
«Մոսկվա» կինոթատրոնում` Օգոստոսի 14-ին, տեղի կունենա «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմի պրեմիերան:
Ֆիլմը ստեղծվել է «Հայ-հնդկական բարեկամություն» հասարակական կազմակերպության (ՀԿ) և «Վրաստանի և Հնդկաստանի մշակութային պալատ»-ի կողմից՝ ՀԿ-ի համահիմնադիր-նախագահ Ռանանջայ Անանդի և Պալատի համահիմնադիր Դավիթ Բեժիտաշվիլիի համատեղ ջանքերով:
Ֆիլմը նվիրվում է Հնդկաստանի անկախության ձեռք բերման 75 և «Հայ-հնդկական բարեկամություն» հասարակական կազմակերպության հիմնադրման 10 ամյակներին:
Ֆիլմում հեղինակներն անդրադարձել են Մհեր Մկրտչյանի՝ հնդկական ֆիլմերում ունեցած դերակատարումներին: Ֆիլմը մեզ հնարավորություն կտա արտիստին ճանաչել նաև այլ տեսանկյունից: Կներկայացվեն այնպիսի փաստեր և դրվագներ, որոնց մասին դեռ երբևէ չի խոսվել:
Ծրագիրն իրականացվում է Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան աջակցությամբ:
Վավերագրական ֆիլմը ռուսերեն է ՝ անգլերեն ենթագրերով: