Արագածոտնի մարզի Ուջան գյուղում՝  օգոստոսի 22-29-ը, կայանալիք «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնի փակման ֆիլմն է լինելու ռեժիսոր Կարեն Գևորգյանի «Երկընտրանք» վավերագրությունը։ Այս մասին տեղեկացնում են «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման հասարակական կազմակերպությունից:

Թեպետ Կարեն Գևորգյանը «Երկընտրանք» ֆիլմն ավարտել է 2000 թվականին, Հայաստանում այն ցուցադրվել է ընդամենը 2 անգամ։ Ֆիլմում ընդգրկված են Առաջին արցախյան ազատամարտի տարիներին ու 90-ականների երկրորդ կեսին Գևորգյանի նկարած բացառիկ կադրերը՝ ռազմաճակատից ու հետպատերազմjան կյանքից, որոնց ուղեկցությամբ ռեժիսորը խորհում է հայի ճակատագրի և այն մասին, թե ինչ ուղղությամբ պետք է գնա Հայաստանը, որպեսզի 1990-ականներին հայ ժողովրդի կռած հաղթանակը չփոշիանա։ Հաշվի առնելով 2020 թվականի պատերազմն ու դրա հետևանքները՝ 21 տարի առաջ նկարահանված այս ֆիլմը զարմանալիորեն նույնքան (եթե ոչ ավելի) արդիական է այսօր, որքան ստեղծման պահին էր։