Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմն ընտրվել է Սալենտոյի միջազգային կինոփառատոնի Spotlight Selection ծրագրում։ Ֆիլմը կցուցադրվի սեպտեմբերի 7-ին Իտալիայում։ Այս մասին  տեղեկացնում է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը:

 Ֆիլմի մասին. Գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնվալը (50 տարեկան)  2016թ․-ին վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության արդյունքում ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիա Մարտիի  (35 տարեկան) հետ։ Ռոբերտի և Սոֆիայի հաճախակի հանդիպումները արթնացնում են փոխադարձ սիրո զգացմունքը, սակայն պարզվում է, որ Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի աղջիկն է, ում 1992թ-ին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել է գյուղում՝ գերեվարության մեջ, ապա յուրացրել նրա՝ մարտի դաշտում արված լուսանկարները…

Ֆիլմի գլխավոր օպերատորը լիտվացի Ռիտիս Կուրկուլիսն է։ «Դրախտի դարպասը» ֆիլմում օպերային երգիչ Ժան Բեռնարի կերպարը մարմնավորում է լիտվացի հայտնի դերասան Լեո Պոբեդոնոսցևասը:

«Դրախտի դարպասը»  ֆիլմի հայաստանյան և արցախյան պրեմիերան կայացել է 2019 թվականին։