«Մոսկվա» կինոթատրանում՝ օգոստոսի 20-22-ը,  կցուցադրվի վավերագրող կինոռեժիսոր, Բրիտանական թագավորական ծովային հետևակային նախկին հրամանատար Էմիլ Գեսսենի՝ արցախյան պատերազմի մասին պատմող վավերագրական ֆիլմը՝ «45 օր. պայքար հանուն ազգի»։

«Երևան քաղաքում տեղադրված են ցուցանակներ՝ ազադարարելով Հայաստանի և Ադրբեջանի պատերազմի մասին պատմող իմ «45 օր.  պայքար հանուն ազգի» վավերագրական ֆիլմի առաջին միջազգային ցուցադրության մասին»,- եյսբուքյան էջում գրել է Էմիլ Գեսսենը:

Բրիտանացին Արցախում աշխատել է 2020 թվականի աշնանային ռազմական գործողությունների ընթացքում: Ֆիլմը պատմում է մարդկային պատմություններ Արցախի ու Ադրբեջանի միջև վերջին պատերազմի մասին։