Դենիել Քրեյգ․ 2021-ի Հոլիվուդի հարուստ դերասանը
Դենիել Քրեյգն այս տարի դարձել է Հոլիվուդի ամենաբարձր վաստակող դերասանը: Այս մասին ներկայացնում է Variety-ին և հավելում, որ Քրեյգը վաստակել է ավելի քան 100 միլիոն դոլար «Հանել դանակները» (2019) ֆիլմի երկու մասերի համար։
Հոլիվուդյան ամենաբարձր վարձատրվող արտիստների ցանկի երկրորդ հորիզոնականում Դուեյն Ջոնսոնն է, որը Սուրբ ծննդյան «Red One» կատակերգության համար կարող է ստանալ 50 միլիոն։ Երրորդ տեղում՝ 40-ական միլիոն դոլարով համապատասխանաբար Ուիլ Սմիթն ու Դենզել Վաշինգտոնն են։ Լեոնարդո Դի Կապրիոն վաստակել է 30 միլիոն դոլար «Մի նայիր վերև» կատակերգությունում իր դերի համար (2021), նույնքան՝ Մարկ Ուոլբերգը, որը խաղացել է «Սփենսերի արդարադատություն» մարտաֆիլմում (2020):
Դերասանուհիներ Ջենիֆեր Լոուրենսն ու Ջուլիա Ռոբերտսը յուրաքանչյուրը 25-ական միլիոն դոլար են ստացել։