«The Walt Disney Company»-ի ներկայացուցիչներն անհիմն են համարել դերասանուհի Սկարլետ Յոհանսոնի հայցը «Marvel»-ի  «Սև այրի» բլոկբաստերի առցանց թողարկման հարցի առնչությամբ: Այս մասին գրում է IndieWire -ը։

«Այս հայցն անհիմն է: Ավելի տխուր և հիասթափեցնող է, որ ամբողջովին անտեսում է համաշխարհային մասշտաբով COVID-19 համաճարակի սարսափելի և տևական ազդեցությունը»,-ասված է աղբյուրի տարածած ընկերության հայտարարության մեջ։ Ընկերությունը վստահեցնում է, որ ամբողջությամբ պահպանել է ֆիլմում գլխավոր դերը կատարած դերասանուհու հետ կնքված պայմանագրի պայմանները:

Հինգշաբթի Սկարլետ Յոհանսոնը Լոս Անջելեսի դատարան հայց է ներկայացրել։ Փաստաթղթի համաձայն, որը մեջբերում Է «IndieWire»-ը, դերասանուհու պայմանագրում նշված է վարձատրություն ՝ կախված կինոթատրոններում ժապավենի տոմսարկղի մուտքից, այլ ոչ թե առցանց հոսքից:

Հայցում նշվում էր նաև, որ դերասանուհու ներկայացուցիչները պատրաստ են քննարկել նոր պայմաններ և վերջնականացնել պայմանագիրը: Այնուամենայնիվ, «Marvel»-ը և «Disney»-ը չեն արձագանքել այս առաջարկին: «Disney +»-ի հարթակում ֆիլմի դուրս գալը Յոհանսոնին կարող էր արժենալ ավելի քան 50 մլն դոլար ։

«Սև այրի»-ն ֆիլմը, որը թողարկվել է կինոթատրոններում և «Disney+ 9» պլատֆորմի վրա, հավաքել է 318 միլիոն դոլար, ինչը զգալիորեն ցածր է սպասումներից: ԱՄՆ-ի կինոթատրոնների սեփականատերերի ասոցիացիայի գնահատմամբ ՝ ցածր դրամարկղային հավաքները մեծամասամբ առցանց թողարկման հետևանք են:


    Փարիզ․Փաթեթավորված Հաղթական կամարը

    Անհնար է անտարբեր անցնել Փարիզում այս օրերին տեղի ունեցող մեկ առանձնահատուկ իրադարձության կողքով։ Հաղթական կամարը՝ մայրաքաղաքի թերևս ամենահայտնի այս հուշարձանը, որը...