Շերոն Սթոունը արժանացել է Ֆրանսիայի մշակույթի նախարարության բարձրագույն շքանշանին
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Շերոն Սթոունը, Կաննի 74-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում, արժանացել է Ֆրանսիայի մշակույթի նախարարության բարձրագույն «Արվեստների և գրերի շքանշանի հրամանատար» շքանշանին։ Այս մասին հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը`հավելելով, որ այն ստացել է Կաննի կինոփառատոնի տնօրեն Թերի Ֆրեմոյի կողմից:
Մրցանակը ստանալիս 63-ամյա դերասանուհուն ուղեկցել է 70-ամյա դերասան Բիլ Մյուրեյը: Դերասանները միասին խաղացել են 2005 թվականին էկրաններ բարձրացած «Կոտրված ծաղիկներ» ֆիլմում: Արվեստի ոլորտում բարձրագույն «Արվեստների և գրերի շքանշանի հրամանատար» շքանշանը հիմնադրվել է 1957 թվականի մայիսի 2-ին`Ֆրանսիայի մշակույթի նախարար Անդրե Մալրոքսի կողմից: