Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Սարա Ջեսիքա Փարքերին, Քրիսթին Դեյվիսին և Սինթիա Նիքսոնին նկատել են Նյու Յորքում՝ Sex and The City հայտնի ֆիլմի վերաէկրանավորման հրապարակում: Այս մասին գրում է բրիտանական Daily Mail պարբերականը։ Պապարացիների կողմից հրապարակված լուսանկարներում 56-ամյա դերասանուհին կրում է Carolina Herrera ապրանքանիշի վարդագույն զգեստ, սև բարձրակրունկներ, սև կաշվե գոտի՝ ձեռքին կանաչ պայուսակ։ «Էմմի» մրցանակի կրկնակի հաղթողը և իր գործընկերները վերաէկրանավորման մեկ դրվագի համար վաստակում են 1 միլիոն դոլար։

Լուսանկարներում Սինթիա Նիքսոնը կրում է շագանակագույնի և սպիտակի համադրությամբ երկար զգեստ՝ մարմնավորելով փաստաբան Միրանդա Հոբբեսին, իսկ Քրիսթին Դեյվիսը, որը մարմնավորում է 2 երեխաների մայր Շարլոթ Յորք Գոլդենբլաթին, կրում է սպիտակ երկար զգեստ՝ մուգ կապույտ նախշերով և ցանցե պայուսակով։


    «Ֆրունզիկ Մկրտչյան.Հնդկաստանը հիշում է ինձ» ֆիլմի ցուցադրություն՝ «Մոսկվա» կինոթատրոնում

    Հայաստանի և Վրաստանի,  Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանների շրջանակներում հուլիսի 4-ին՝  «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի «Ֆրունզիկ Մկրտչյան.Հնդկաստանը...

    |1 Հուլիս 2022,13:32