Իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի «Զուգահեռ մայրեր» (Madres paralelas) նոր ֆիլմով կբացվի Վենետիկի 78-րդ միջազգային կինոփառատոնը։ Ինչպես հայտնում է deadline-ը ռեժիսորի նոր ֆիլմը կընդգրկվի հիմնական մրցույթում։ Կինոնկարի գլխավոր դերում խաղում է Պենելոպա Քրուզը։ 

Ալմադովարը ֆիլմը նվիրել  է մայրությանը, որը ռեժիսորի ստեղծագործությունների հիմնական թեմաներից մեկն է։ Ալմոդովարի «Զուգահեռ մայրերը» երկու կանանց մասին, որոնք  ծննդաբերում են նույն օրը ։  Ջենիսի և Անը հանդիպում են հիվանդանոցում, որտեղ նրանք պատրաստվում են ծննդաբերել: Երկուսն էլ միայնակ են և հղիացել են պատահաբար։

Միջին տարիքի Ջանիսը չի զղջում դրա համար և ուրախ է: Մյուսը ՝ դեռահաս Անը, վախեցած է և զղջում է։ Ջանիսը փորձում է քաջալերել և խրախուսել նրան։ Հիվանդանոցի միջանցքում նրանց շփումը և փոխանակած մի քանի բառերը շատ սերտ կապ են ստեղծում նրանց, որը փոխում է  երկուսի կյանքը: Դրանից հետո ֆիլմը զուգահեռ ներկայացնում է նրանց կյանքի առաջին երկու տարիները որպես ծնողներ։

Դերերում հանդես են գալիս  Միլենա Սմիթը, Իսրայել Էլեժալդեն, Այտանա Սանչես-Գիյոնը, Ջուլիետա Սերանոն և Ռոսի Դե Պալման և այլք:

Փառատոնը  կանցկացվի Վենետիկի Լիդո կղզում` սեպտեմբերի 1-11-ը: